«Փաշինյանը բացել է Պանդորայի արկղը»․ Էդմոն Մարուքյան
![]() 249 Չորեքշաբթի, 29 հունվարի, 2025 թ., 14:48 ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի թելեգրամյան գրառումը․ «Մեծ ուշադրությամբ հետևում եմ Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարության արձագանքներին։ Վերջին օրինակներից մեկը, թերևս, «Վեստնիկ Կավկազա» YouTube-ալիքում լույս տեսած հերթական հաղորդման շրջանակներում ազգությամբ ադրբեջանցի լրագրող Էլմար Գուսեյնովի և ադրբեջանական նարատիվների լոբբիստ Մաքսիմ Շևչենկոյի քննարկումն էր այդ թեմայով։ Հաղորդման առաջին իսկ րոպեներին հնչում է «այսպես կոչված Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը, ու հղվելով Հայաստանի ղեկավարի հայտարարության մեջ եղած հարցադրումներին, բանախոսները փորձում են բովանդակություն տալ իրենց կեղծ թեզին, թե իբր դա հայ ազգի հորինած առասպելն է։ Կան հարցեր, որոնց քննարկումը ջախջախում է խնդրի էությունը։ Այս պարզ ճշմարտությունը հասկանում են բոլորը, և հենց այդ պատճառով Հայոց ցեղասպանության թեման հայ հասարակության մեջ երբեք չի եղել քննարկման առարկա, բայց արի ու տես, որ ՀՀ իշխանությունները փորձում են փոխել բնական իրավիճակը»։ Աղբյուրը` Էդմոն Մարուքյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
