Ուրբաթ, 31 հունվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«11%-ը շատ քիչ է իշխանություն ձևավորելու համար». Վահան Բաբայան

«11%-ը շատ քիչ է իշխանություն ձևավորելու համար». Վահան Բաբայան
110
Երեկ, 17:54

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը. «Բան չմնաց, հասնում են իրենց 7-8 տոկոսին, գահավիժումը շարունակվում է
Երեկ քաղաքացիների շրջանում իրականացված հարցման տվյալները մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց «Գելափի» հայաստանյան գրասենյակը:
ՔՊ-ին նշել է միայն 11,3%-ը, սա իրենց հարցումների ընթացքում 2018 թվականից ի վեր գրանցված ամենամինիմալ, ռեկորդային ցուցանիշն է:
«Ժողովրդի անունից 7-8 տոկոս տարած խմբակցությունը իրավունք չունի խոսելու»,- ասել էր Սերժ Սարգսյանը դեռ 2018-ին, հիշեցի՞ք, դե հիմա ի՞նչ, եկան էն վիճակին, որից սկսեցին, հասնում են իրենց իրական մաքսիմումին՝ 7-8 տոկոսի, որով չեն կարող մնալ որպես իշխանություն, նույնիսկ 11 տոկոսը շատ հեռու է իշխանություն ձևավորելու համար»:

Աղբյուրը`   Վահան Բաբայան