«Հասարակությանը ոնց ուզում մանիպուլացնում ու մաշում են». Աննա Կոստանյան

ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Խեղճ հայ ժողովուրդ...
Անխնա ու դաժանաբար աշխատող տեխնոլոգիական հնարքներով մեդիա դաշտում մեկ այս կողմ են քշում, մեկ՝ այն կողմ, առաջինից սլաքներն ուղղում երկրորդին, երկրորդից՝ երրորդին, երրորդից՝ դավաճանին, դավաճանից՝ երկրորդին, հետո ժամանակ առ ժամանակ ԱՄՆ պետդեպի գաղտնազերծումներով՝ «ժողովուրդն իրավունք ունի իմանալու» քողի տակ, ավելի խճճում տասնամյակներ ձգվող առանց այն էլ խառը բանակցությունները ոչ միայն Արցախի, այլև բուն Հայաստանի տարածքի մասով։ Հետո ազերական երգուպարով հոգեբանական տեռորի ենթարկում, միևնույն ժամանակ փորձում ջրել դաշտում թեժ քննարկվող ազգային նշանակության հարցերը, ու այսքանից հետո ուզում եք մարդիկ ադեկվատ մնան ու ինչ-որ մեկին կամ ինչ-որ բանի հավատա՞ն։
Այս հասարակությունն այլևս հոգեկան լուրջ խնդիրներով գոյատևող մարդկանց խումբ է դարձել, որին ոնց ուզում մանիպուլացնում ու մաշում են, որ ավելի հեշտ կարողանան կառավարել։
Հետնաբեմում հայկական տարածքով միջանցքի հարցն այն աստիճանի է եռում, որ մի օր «պայթելու է հենց Երևանի մեջտեղում»։
Քնեք թերևս, եթե իհարկե կարողանաք...»:

9 անձի՝ այդ թվում՝ Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել
2720:48
«Հաշվի առնելով ստեղծված հատուկ իրավիճակը՝ այսօր՝ երեկոյան, տեղի կունենա հատուկ միջոցառում». Նարեկ Կարապետյան
4120:30
Ձերբակալված Սամվել Կարապետյանին ՔԿ-ից տեղափոխեցին դատարան՝ կալանքի հարցի քննարկման
4520:24
Ուշիի վթարի դեպքով մեկ քաղաքացու ճակատագիր անհայտ է (տեսանյութ)
7420:12
«Մեղադրանքը կա, մեղադրանքի տակ փաստարկ չկա»․ Երեմ Սարգսյան (տեսանյութ)
6420:00
Ամերիկացի դպրոցականն Իսրայելում գտել է 3300 տարեկան թալիսման (լուսանկար)
16319:36
«Կպարզվի՝ ռուս-ուկրաինական պատերազմում երկու կողմից ավելի շատ հայ ա զոհվել, քան թե Արցախյան երկու պատերազմներում». Արգիշտի Կիվիրյան
7519:30
«Ոչ մի ապացույց չբերվեց, Ծառուկյանին վերագրվող մեղադրանքները ջախջախվեցին»․ Արման Աբովյան (տեսանյութ)
6819:18