«Միջին որակի պրոպագանդիստական նյութ էր․ որևէ սենսացիա չկա»․ Բագրատ Միկոյան
![]() 201 Ուրբաթ, 31 հունվարի, 2025 թ., 14:06 «Ազատություն» ռադիոկայանը երեկ՝ հունվարի 30-ին, հրապարակել էր տեսանյութ «Երբ, ով և ինչ է բանակցել Մեղրիի շուրջ՝ ըստ Պետդեպի գաղտնազերծած փաստաթղթերի» վերնագրով։ «Գաղտնազերծումները» մեկնաբանելու խնդրանքով «Yerevan․Today»-ը դիմել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանին, ով ասել է․ «Ձեր նշած հրապարակմանը ծանոթ եմ։ Միջին որակի պրոպագանդիստական նյութ էր։ Որևէ սենսացիա այդտեղ չկա։ Այսպես կոչված «Մեղրին տալու» տարբերակի կարծեցյալ գոյության ապացուցման համար մեջբերվում են բացառապես ադրբեջանցի, թուրք և ամերիկացի դիվանագետների նամակագրության հատվածական մեջբերումներ, որոնք լի են սուբեկտիվ կռահումներով և ընկալումներով։ Դիվանագիտությունից փոքր ինչ հասկացող մարդը կարող է հասկանալ, թե դիվանագիտական ինչ կարողություններ և ջանք է պետք է 1999 թվականի գարնանը ալիևյան արած ցանկություն-առաջարկը արդեն 2001 թվականին վերածելու Քի Վեսթի փաստաթղթի։ Շնորհակալ կլինենք ԱՄՆ Պետդեպի սեփականությունը հանդիսացող և այնտեղից ֆինասավորվող լրատվամիջոցին, եթե իրենց վերադաս հիմնարկից պահանջեն և հրապարակեն Քի Վեսթի փաստաթուղթը, որն իսկապես բանակցության սեղանին դրված փաստաթուղթ էր և որը, այո, Հայաստանի իշխանությունները թե՛ քննարկել են և թե՛ պատրաստ են եղել ստորագրել։ Այդ փաստաթղի հրապարակայնացումից և հանրության դատին հանձնելուց հետո, վստահ եմ, «Կիկոսի մահը» հիշեցնող «Մեղրին տալիս էին» հեքիաթը վերջնականապես կավարտվի»։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
