«Միջազգային ատյաններից հայցերի հետ կանչելը որոշակի պայմաններում կարող է ընդունելի լինել»․ Նիկոլ Փաշինյան
![]() 185 Ուրբաթ, 31 հունվարի, 2025 թ., 14:12 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասուլիսի ժամանակ, անդրադառնալով սահմանազատման գործընթացը հյուսիսից իրականացնելուն, ասաց, որ աշխատանքներն իրականցվելու են հանձնաժողովների կանոնակարգերով. «Ամեն ինչ տեղի է ունենալու դրա հիման վրա։ Մենք պատրաստակամ ենք։ Անկեղծ պետք է ասեմ, որ սահմանազատման պրոցեսը 2024 թվականին շատ առարկայացավ։ Մենք Ադրբեջանի հետ առաջին երկկողմ միջպետական թուղթն ունենք, որը երկու երկրների ընթացակարգերով անցել է և ամեն երկիր իր ընթացակարգով հաստատել է դա, ինչը շատ կարևոր ու անկյունաքարային նշանակություն ունի։ Արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ առաջիկա շրջանում հանձնաժողովները կենտրոնանալու են Վրաստանի սահմանից մինչև Իրանի սահման՝ ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանային աշխատանքներում»։ Խնդիրը նաև միջազգային ատյաններից իրավական հայցերի հետ կանչելու թեման է, որը որոշակի հանգամանքներում և պայմաններում մեզ համար կարող է ընդունելի լինել: Գաղափարը հետևյալն է, որ մենք պետք է համոզվենք, որ ոչ միայն միջազգային ատյաններում ենք հետ կանչում, այլև այդ վեճերից հրաժարվում ենք ընդհանրապես, հակառակ դեպքում կարող է ստացվել իրավիճակ, որ մենք մի հայց հետ կանչեցինք, Ադրբեջանն էլ հետ կանչեց, բայց հաջորդ փուլում Ադրբեջանը երկկողմ հարաբերություններում այդ հարցերը դնի սեղանին, և դրա շուրջ կարող են լինել էսկալացիաներ», - ասաց Նիկոլ Փաշինյանը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
