«Հիմքեր կան մտածելու, որ Ադրբեջանը նոր կոնֆլիկտ սկսելու մտադրություն ունի»․ Նիկոլ Փաշինյան
![]() 191 Ուրբաթ, 31 հունվարի, 2025 թ., 15:42 Շարունակելով ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման թեմայի շուրջ խոսել, վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ Ադրբեջանի՝ կոնֆլիկտ սկսելու մտադրություններին․ «Իսկ արդյո՞ք կա հիմք մտածելու, որ Ադրբեջանը նոր կոնֆլիկտ սկսելու մտադրություն ունի։ Նման հիմքեր կան, և այդ հիմքերից ամենակարևորն «Արևմտյան Ադրբեջան» խոսույթն է, որը ՀՀ-ի տարածքային ամբողջականության նկատմամբ ուղիղ ոտնձգություն է ոչ միայն այն պատճառով, որ Ադրբեջանը, ըստ էության, պաշտոնական մակարդակում ՀՀ-ի ինքնիշխան տարածքի շուրջ 60%-ն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», այլև համապատասխան անունով կազմակերպության հայեցակարգում ձևակերպումներ են դրված, որը նշանակում է, որ ոչ միայն այդ կազմակերպությունը, այլև այդ խոսույթն օգտագործող ցանկացած մարդ չի ճանաչում ՀՀ-ի ինքնիշխան տարածքը՝ անռնվազն 60 տոկոսով»,- ասաց նա։ Անդրադառնալով Ադրբեջանի այն պահանջին, ըստ որի, ՀՀ-ն պետք է վերադարձնի ձեռք բերված զենքերը և չզինվի, Փաշինյանն ասաց․ «Հիմա այս ֆոնին ՀՀ-ն իրավունք ունի՞ բանակ ունենալու, որը ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է։ Մենք հարևաններից որևէ մեկից տարածքային պահանջներ չունենք, ՀՀ-ի բանակի միակ խնդիրը ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանությունն ու անվտանագությունն է, ուրիշ խնդիր ՀՀ բանակը չունի և չի ունենալու։ Մենք առաջարկել ենք՝ ստեղծել սպառազինություների փոխադարձ վերահսկման և հետաքննության համատեղ մեխանզիմներ»։ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
278Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
295Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
303Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
205Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
266Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
245Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
232Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
281Երեկ, 09:52
