Ըստ երևույթին, հայ հոգևորականին սպանել են իր տան ոչ տեղացի աշխատողները. «Արևելք»

Ինչպես հայտնել ենք, այսօր Հայ Առաքելական եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Լիբանանի Հայոց թեմը հայտնում է, որ Լիբանանի Բսալիմ քաղաքում այսօր իր տանն սպանված է գտնվել Առաքելական եկեղեցու երիտասարդ հոգևորական, Բեքաայի շրջանի հոգևոր հովիվի Անանիա ծայրագույն վարդապետ Գուջանյանը։
«Արևելքը» արաբական լրատվամիջոցներից տեղեկացել է, որ դեպքն, ըստ երևույթին, ավազակային հարձակում է, որը, ըստ նախնական տեղեկությունների, կատարել են հոգևորականի տանն աշխատող ոչ տեղացի բանվորները, մանրամասները ճշտվում են։
Լիբանանի հայկական համայնքից հայտնում են, որ երեկ հոգևորականը կեսօրից հետո անհասանելի էր դարձել, ոստիկանությունը փնտրելով՝ գտել է նրան սպանված, տունը կողոպտված, անհետացել է նաև հոգևորականի մեքենան։
Հայր Անանիան ծնվել է Լիբանանում, սովորել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության «Զարեհյան» դպրեվանքում։ Կրթական շրջանն ավարտելուց հետո ձեռնադրվել է կուսակրոն քահանա, ավելի ուշ ծառայության է կոչվել Իրանում։ Նա վերջին տարիներին հաստատվել էր ծննդավայր Լիբանանում, Լիբանանի թեմի փոխառաջնորդն էր, հոգևոր ծառայություն էր իրականացնում նաև Այնճարի և Զահլեի շրջաններում։
Հիշեցնենք, որ մոտ տասը օր առաջ Լիբանանում կրկին հայ էր սպանվել՝ իր տանը սպանված էին գտել Վաչե Արսլանյանին։

Հռոմի պապը հայտարարել է մահապատժի անթույլատրելիության մասին
8400:54
«Բանակում գոյություն ունեն հիմնահարցեր, որոնք պահանջում են համակարգային լուծում»․ Ոսկան Սարգսյան
5600:06
Իսահակ եպիսկոպոս Պողոսյանն օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու Խաչերն ու զանգը
78Երեկ, 22:48
Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը (տեսանյութ)
77Երեկ, 21:48
Այսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան
106Երեկ, 21:36
Ամերիկացին փորձել է ապօրինի անցնել հայ-վրացական սահմանը, կալանավորվել է
92Երեկ, 18:00
«Լուրջ կասկածներ ունեմ բանակում մահվան դեպքերն ինքնասպանություն որակելու վերաբերյալ»․ Միհրան Մախսուդյան
87Երեկ, 17:54
«Եթե պետություն կառուցելու գործում դնեինք ազգային երազանք, այլ իրականություն կլիներ մեր երկրում»․ Արա Պողոսյան
84Երեկ, 17:12