Հռոմի պապը հայտարարել է մահապատժի անթույլատրելիության մասին

Հռոմի պապ Լևոն XIV-ն անդրադառնալով Միացյալ Նահանգների իշխանությունների՝ մահապատժի իրականացումն ուղիղ եթերով հեռարձակելու ծրագրերին՝ նման պատիժն անընդունելի է հայտարարել՝ ընդգծելով, որ այն ոտնձգություն է անձի անձեռնմխելիության դեմ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մահապատիժն անընդունելի է, քանի որ այն հարձակում է անձի անձեռնմխելիության և արժանապատվության դեմ։ Հանրային բարիքը կարելի է պաշտպանել, իսկ արդարադատության պահանջները՝ բավարարել առանց մահապատժի դիմելու»,- գրել է Պապը X սոցիալական ցանցում։
Հռոմի պապ Լևոն XIV-ը նաև նշել է, որ ժամանակակից աշխարհում գոյություն ունեն պատժի այնպիսի մեթոդներ, որոնք պաշտպանում են քաղաքացիներին՝ առանց մեղավորներին զրկելու փրկագնման հնարավորությունից։
Նշենք, որ Փենթագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը նախկինում հայտարարել էր, որ դեկտեմբերի 3-ին նախատեսված՝ Նիդալ Մալիկ Հասանի (ով Տեխասի ռազմակայանում սպանել էր ծառայակից 13 զինծառայողի) գնդակահարության միջոցով մահապատիժը հեռարձակվելու է ուղիղ եթերում։

Սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի (լուսանկար)
4007:24
«Հենց ԱՄՆ-ի նախագահը կարողացավ կոտրել ԱՄՆ-ի անհաղթ լինելու կարծրատիպը»․ Կարեն Հովհաննիսյան
12400:42
«Փաշինյանը տեսնում է, որ ձեռից գնում է». Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
11600:24
«ՆԶՊ առարկան հանվելու է դպրոցական ծրագրից․ վերջ, Հայաստանը «հասել է» հավերժական խաղաղության»․ Ոսկան Սարգսյան
121Երեկ, 23:54
Թրամփը համաձայնել է, որ հանրապետականները պարտվել են միջանկյալ ընտրություններում Իրանի հետ պատերազմի պատճառով
210Երեկ, 23:07
«Այս պրոցեսը բոլորովին չի փոխում իշխանությունների նկատմամբ իմ վերաբերմունքը». Մգեր Արմենիա (տեսանյութ)
112Երեկ, 22:54
ՀՀ կենտրոնական բանկը՝ ֆինանսական զեղծարարությունների նոր սխեմայի վերաբերյալ
105Երեկ, 22:36
«Արթուր Դանիելյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքարկումը մերժվեց»․ Կոնստանտին Տեր-Նակալյան
97Երեկ, 21:48