«2000թ․ ԱՄՆ-ն չկարողացավ ոչ մի ճանապարհով հասնել իր ուզածին». Հրանտ Ավետիսյան

Ակտիվիստ Հրանտ Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Պատմությունը ցույց տվեց, որ Մեղրին ադրբեջանական դարձնելու ծրագրի թիվ մեկ շահառուն ԱՄՆ-ն է: Ռուսաստանի դերը տարածաշրջանում նվազեցնելով՝ պետք էր «ազատվել» ռուսական նավթային կապանքներից: Իսկ Նախիջևան-Մեղրի-Ադրբեջան ճանապարհը լավագույնն է այդ առումով: 2000 թվականի սկզբին ԱՄՆ-ն այդպես էլ չկարողացավ հասնել իր նպատակին, ավելին՝ բանակցային գործընթացից դուրս մնաց «Մեղրիի տարբերակը», և փոխարենը Ռուսաստանը սկսեց մեծացնել իր դերը բանակցություններում: Փաստ է՝ ԱՄՆ-ն չկարողացավ ոչ մի ճանապարհով հասնել իր ուզածին:
Այս օրերին ԱՄՆ-ից սնվող «Ազատություն ռադիոկայանը» դաշտ նետեց Մեղրին «հանձնելու» ԱՄՆ-ի երազանքը մեկտեղող փաստաթղթերի մի կույտ, որը իրականում ոչինչ էր: Բայց դրա ֆոնին ակտիվացան Ռոբերտ Քոչարյանի հասցեին անհետք մեղադրանքները: Ինչո՞ւ անհետք, որովհետև սրանք փաստացի հայաթափեցին Արցախը և սկուտեղի վրա մատուցեցին թշնամուն, անգամ «Արցախ» բառը հրաժարվում են արտաբերել, բայց գոմշի կաշի երեսին քաշած անբարոյականի նման ուրիշին մեղադրում են «Մեղրին հանձնելու» մեջ, այն դեպքում, երբ Մեղրին փաստացի եղել և մնում է հայկական:
Այս ամենի ֆոնին նիկոլը շտապեց մեկնել ԱՄՆ: Չգիտեմ, թե այս այցի անունն ինչ են դրել, բայց անցնող յոթ տարիները ցույց տվեցին, որ պատահականություններին հավատալը, մեղմ ասած, հիմարություն է»:

«Մենք կաշկանդվածություն չունենք որևէ բիզնեսում վերահսկողություն անելու»․ Էդուարդ Հակոբյան (տեսանյութ)
2815:48
«Երբ Փաշինյանն ասում է՝ գնացեք, բիզնեսները ստուգեք, դրանից հետո՞ եք հասկանում, որ պետք է ստուգեք»․ լրագրողը՝ Էդուարդ Հակոբյանին (տեսանյութ)
4715:24
«Իշխանության կողմից խոստումներ էին տրվում, որ սահմանազատման արդյունքում ադրբեջանցիները հետ կգնան, բայց դա տեղի չի ունենում»․ լրագրողը՝ Սարգիս Խանդանյանին (տեսանյութ)
5514:18
«Եթե Փաշինյանն ասի՝ ՀՀ-ն պիտի կործանվի, որ Ադրբեջանն ապրի, Մարիա Կարապետյանը դրա մասին գաղափարական տեքստ կգրի»․ Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
6914:12
«Մի քիչ թասիբ ունեցեք և տեր կանգնեք». Դավիթ Իշխանյանը՝ Բաքվի բանտից (տեսանյութ)
9314:06
«Ադրբեջանը հետևում է Հայաստանի Սահմանադրության փոփոխության գործընթացին»․ Բայրամով
11613:49
«TRIPP նախագծի իրականացումն առանց Ադրբեջանի մասնակցության անհնար է»․ Բայրամով
12113:43
«Միամտություն է կարծել, որ Զելենսկու օդային շանտաժը կարող է կոտրել Ռուսաստանին»․ Զախարովա (տեսանյութ)
11513:37