«Սկզբից գինը հնչեցնում են երկնիշ, հետո իբր զիջում են, բայց իրականում բերում են իրենց ուզած կետին». Վիտալի Մանգասարյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երևանի քաղաքապետարանը մեզ տարավ թուրքական բազար՝ սկսելով հասարակական տրանսպորտի գինը 300 դրամից: Ժողովուրդը զայրացավ, ճնշում գործադրեց, ու հանկարծ գինը «իջավ» 150 դրամի: Բայց բոլորին էլ պարզ է, որ սա վաճառականի հին խորամանկությունն է. սկզբից գինը հնչեցնում են երկնիշ, հետո իբր զիջում են, բայց իրականում բերում են իրենց ուզած կետին:
Պատկերացրեք, որ շուկայում փորձառու վաճառականից փորձում եք գնել միրգ: Նա ասում է՝ «5000 դրամ», դուք զարմանում եք, հակադարձում, ու իբր զիջելով ասում է՝ «Լավ, քեզ համար 2500»: Մինչդեռ իրական գինը 1500 էր, և նա հրաշալի գիտեր դա:
Այնպես որ, սա դեռ վերջը չէ: Եթե շարունակենք բողոքել ու պահանջել արդար լուծում, ապա «բազարը» դեռ մի փուլ էլ կանցնի, և գնագոյացման ողջ գործընթացը կվերանայվի»:

ԿԲ-ն զգուշացնում է՝ զեղծարարները փորձում են քաղաքացիների անունից վարկեր ստանալ և իրականացնել այլ խարդախ գործարքներ
7200:00
Պուտինը Մասկին անվանել է «հանճարեղ մարդ» և հայտարարել նրա հետ «սերտ շփման» մասին
117Երեկ, 23:43
Չնայած պատժամիջոցներին՝ Լավրովը մեկնում է ԱՄՆ
68Երեկ, 23:36
Վթարային ջրանջատում Ապարանում
78Երեկ, 22:48
«Խոցելի վիճակում գտնվող մարդուն սոցաշխատողները հրապարակայնորեն նվաստացնում են». Մուշեղ Հովսեփյան (տեսանյութ)
71Երեկ, 22:36
47 միլիոն դոլար Ջոդիի համար. Նանոտիրանի կմախքը վաճառվել է Նյու Յորքի աճուրդում (տեսանյութ)
172Երեկ, 22:07
«Ադրբեջանն է պարտավոր ներողություն խնդրել ու հատուցել». Նաիրի Հոխիկյան
71Երեկ, 21:36
«Նեոնացիստական կարգախոսը տեղ չունի ինքնահարգանք ունեցող հասարակությունում». Զախարովան՝ Շիրակի մարզպետի գրառման մասին (տեսանյութ)
145Երեկ, 20:42