Չորեքշաբթի, 28 հոկտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

«Պետք է ասեմ՝ գլուխը դուք եք ձեր պատին տվել, որ Ալիևի պահանջները կատարում եք․ դա՞ եք առաջարկում»․ Ագնեսա Խամոյան

«Պետք է ասեմ՝ գլուխը դուք եք ձեր պատին տվել, որ Ալիևի պահանջները կատարում եք․ դա՞ եք առաջարկում»․ Ագնեսա Խամոյան
53
Այսօր, 20:54

«Հարցերին պատասխանելու փոխարեն Նիկոլ Փաշինյանը ինչ բառ ասես որ չի ասել, ինչ շարժում ասես, որ չի արել։ Այսօր, օրինակ, ԹՐԻՓՓ-ի մասին պարզ հարցեր են տալիս, Նիկոլ Փաշինյանը՝ էլ «տգետ», էլ «գլուխներդ պատին եք տալիս», էլ չգիտեմ ինչ․․․ Հիմա ժանրի կանոններով, ես էլ, որպես ընդդիմադիր պատգամավոր, պետք է ասեմ՝ գլուխը դուք եք ձեր պատին տվել, որ Ալիևի պահանջները կատարում եք․ դա՞ եք առաջարկում։
Կամ իշխանական նորընտիր պատգամավորն ասում է՝ ի՞նչ պետք է անենք ընդդիմության հետ։ Էլ հարց ինչո՞ւ եք տալիս, քառատե՛ք, տարե՛ք Հանրապետության հրապարակում վառեք»,- այս մասին ԱԺ-ում մինչ իր հարցն ուղղելը, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ հավելելով՝ սա է ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի պատկերը։

«Պետք է ասեմ՝ գլուխը դուք եք ձեր պատին տվել, որ Ալիևի պահանջները կատարում եք․ դա՞ եք առաջարկում»․ Ագնեսա Խամոյան