«Զինվորական հանցագործություն` Էջմիածնի զինկոմիսարիատում». Աբրասիմ Աթոյան

Փաստաբան Աբրասիմ Աթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՍԱ ԻՆՉ Է, ԵԹԵ ՈՉ ՊԱՏՎԻՐՎԱԾ ՊԱՏԻԺ:
Հայաստանում իրականությունը այլ է: Օրենքն այլ բան է նախատեսում, կառավարության որոշմամբ այլ բան է նախատեսված, սակայն Պաշտպանության Նախարարությունն ու ենթակա կառույցները որոշել են լիովին ոտնահարել օրենքը: Օրենք պահպանողները, բազմիցս օրինապահություն քարոզողները իրենք են օրենքը խախտում:
Մի գործով պատժի կրման մեջ գտնվող, այլ քրեական վարույթներով քրեական հետապնդման ենթարկվող անձին զորակոչելը, հարգելիներ, օրենքի կոպիտ խախտում է որով ոտնահարվում են մարդու իրավունքներն ու օրինական շահերը:
Հրաժարվելը կամ ուղղակի զորակոչվողի ամբողջական տվյալները, այդ թվում նաև քրեական հետապնդման ենթարկվելու վերաբերյալ, չճշտելը զինվորական հանցագործություն է՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածով:
Եվ այս ամենը, հե՛նց այս պահին տեղի է ունենում ոչ ավել, ոչ պակաս քան Էջմիածնի զինկոմիսարիատում:
Օնիկ Վարդանի Հարությունյանին մի օր ասում են մենք իրավունք չունենք քեզ զորակոչելու, հաջորդ օրը զորակոչում են՝ առանց ստուգելու, որ վերջինս քրեական հետապնդման տակ է գտնվում նաև գտնվում է պատժի կրման մեջ»:

«Նեոնացիստական կարգախոսը տեղ չունի ինքնահարգանք ունեցող հասարակությունում». Զախարովան՝ Շիրակի մարզպետի գրառման մասին (տեսանյութ)
3920:42
«Զինվորական հանցագործություն՝ Էջմիածնի զինկոմիսարիատում». Աբրասիմ Աթոյան
5320:18
Երեքուկես տարվա շուրջերկրյա ճամփորդության դուրս եկած «Վիլլա Վի Օդիսեյը» դադարեցրել է ճանապարհորդությունը վառելիքի գների պատճառով
13518:54
Զելենսկին նշել է եռակողմ բանակցությունների հավանական ամսաթիվը
13117:55
«Խոսքի ազատությո՞ւն, թե՞ ազատության խոսք»․ Արա Պողոսյան
6717:24
«Արթուր Դանիելյանին ազատությունից շարունակական զրկելը կրում է կամայական բնույթ»․ Գարեգին Պետրոսյան
7616:06
Հնդկաստանում հզոր ցիկլոնի պատճառով ավելի քան 180 000 մարդ է տարհանվել (տեսանյութ)
20014:13
«Հիմա իմ վիճակով էլ ոչ ոք չի հետաքրքրվում, նոր վիրահատության եմ պատրաստվում». Անի Ավետիսյան
9213:06