«Դուք 150 դրամից դժգոհությո՞ւն եք նկատել». Հերիքնազ Տիգրանյան

ՔՊ-ական պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հիմնավորված է համարում տրանսպորտի ուղեվարձի թանկացումը. «Գինը պիտի բարձրանա, որովհետև ծառայության որակն է փոխվում, նոր ծառայությունը բերում է նոր գներ: Երբ ասում եք՝ գեներացրել է դժգոհություն ու բոյկոտ, գուցե սոցիալապես անապահով անձանց համար կարող է լինել բեռի ավելացում, բայց ես չտեսա, որ բոյկոտողները հենց այդ մարդիկ են, որովհետև նրանք տեսան, որ իրենց համար արվում են արտոնություններ... Դժգոհողները մեծահասակներն են, որոնց համար տեխնիկայի հետ կապված ամեն ինչն անհարմարավետ է, բայց դա էլ ժամանակի խնդիր է»: Դիտարկմանը՝ մարդիկ դժգոհում են գնից, պատասխանել է. «Դուք 150 դրամից դժգոհությո՞ւն եք նկատել... Ես որքանով հետևել եմ... գուցե տարբեր դրվագներ ենք դիտել: Բոյկոտում են մարդիկ, ովքեր շատ ավելի վճարունակ են, ես անվճարունակի բոյկոտ չեմ տեսել»:

«Եվրոպային կարտոֆիլի պակաս է սպառնում»․ #FT
6318:18
Մարտուն Գրիգորյանի կալանքը երկարաձգվեց երեք ամսով
3817:54
«Նիկոլին ապագայի համար պետք չեն կիրթ ու սեփական դատողությունն ունեցող քաղաքացիներ». Արմեն Հովասափյան
5917:42
Գառնահովիտի դպրոցի 49-ամյա տնօրենն ինքնասպան է եղել
7816:31
«Ինչի՞ եք հանդիպում դեսպանների հետ». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
7716:00
«Դուք չեք կարող լինել ԿԸՀ նախագահ. վառ արտահայտում եք հավասարակշռության մեխանիզմների բացակայությունը». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
6515:36
Ռուբեն Մխիթարյանն ընտրվել է ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
7514:42
«Երկրաշարժ՝ Շողակաթ գյուղից 3 կմ հարավ-արևելք»․ ՆԳՆ ՓԾ
7513:24