«Նիկոլ Փաշինյանն Արցախը չի հանձնել և հայրենիքի դավաճան չէ»․ Հովսեփ Աղազարյան
![]() 378 Երեքշաբթի, 04 փետրվարի, 2025 թ., 14:54 Արդեն հայտնի է, որ ՔՊ-ից հեռացած պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը նոր կուսակցություն են հիմնում՝ Միացյալ ազգային սոցիալիստական կուսակցություն (ՄԱՍԿ) անվանումով, որի համագումարը կկայանա փետրվարի 8-ին։ Մամուլում այսօր գրվեց, որ նրանց թիմին է միանալու և կուսակցության կառավարման խորհրդի մեջ է ընդգրվելու նաև Աղազարյանի որդին՝ Հովսեփ Աղազարյանը, որը օրերս հայտարարեց ՔՊ-ից դուրս գալու մասին։ - Պարո՛ն Աղազարյան, նախ ինչո՞ւ որոշեցիք ՔՊ-ից դուրս գալ, և ի՞նչ գաղափարներով եք նոր կուսակցությանն անդամակցում։ - ՔՊ-ից դուրս գալը, բնականաբար, պայմանավորված էր նախևառաջ հորս շուրջ ստեղծված իրավիճակով, որ նաև կապ ուներ քաղաքական որոշակի իրողությունների հետ, որոնց հետ անհաշտություններ կային։ Բայց, նախևառաջ, հիմնական պատճառը հորս շուրջ ստեղծված իրավիճակն էր, որն ուղղակի անհնարին էր դարձնում շարունակել անդամակցել ՔՊ-ին։ - Իսկ նոր քաղաքական ուժ ստեղծելը և նոր ուժի հետ քաղաքական ճանապարհ անցնելն ինչո՞վ է պայմանավորված։ - Դե, դա պայմանավորված է նրանով, որ մեր քաղաքական նկրտումները և քաղաքական խողովակներով Հայաստանի Հանրապետությանը և Հայաստանի ժողովրդին օգտակար լինելու մարմաջը, բարեբախտաբար, դեռևս ակտուալ է, կփորձենք էն գաղափարները, որոնք ունենք, նոր կուսակցության միջոցով կյանքի կոչել և օգտակար լինել քաղաքական դաշտին։ - Դուք էլ եք ձգտելո՞ւ իշխանափոխություն իրականացնել և հեռացնել Նիկոլ Փաշինյանին ու իր թիմին իշխանությունից։ - Դե, մենք, բնականաբար, որպես քաղաքական կուսակցություն՝ նպատակ ենք դնում մասնակցել ընտրություններին, այդ թվում՝ համապետական ընտրություններին, և, բնականաբար, եթե որևէ կուսակցություն մասնակցում է քաղաքական ընտրություններին, ապա պետք է նկատի ունենա, որ համապատասխան դասավորումների պարագայում, այո, կարող է նաև իշխանության գալ, հետևաբար, դա նշանակում է, որ այդ ճանապարհի վրա ենք։ - Բացի այն, որ դուք էլ, բոլորի նման, կցանկանայիք գալ իշխանության, դուք այս իշխանությունից ազատվելու, Նիկոլ Փաշինյանին ու իր թիմին հեռացնելու նպատակ ձեր առջև դրե՞լ եք, համարո՞ւմ եք, որ այս իշխանությունը պետք է փոխվի, որովհետև ձախողել է ամեն ինչ, երկիրը կործանման է տանում, տապալել է ծրագրերը։ - Մենք համարում ենք, որ․․․ ես համարում եմ, որ որոշակի կարևորագույն հարցեր կան, որոնց հետ որ մենք ունենք կոնկրետ անհամաձայնություններ, և դրանք փոխելու համար, դրանք շտկելու համար, այո, պետք է հասնել իշխանափոխության՝ չբացառելով, իհարկե, այդ ճանապարհին համագործակցությունը այլ ուժերի հետ․ այս պահին, սակայն, չեմ կարող նշել, թե որոնք են դրանք... - Դուք, երբ Արցախը հանձնեցին, հաշտ էիք այս իշխանությունների հետ, երբ Ջերմուկից, Սև լճից ու մյուս տարածքներից հողեր տվեցին, երբ Կիրանցում տարածքներ տվեցին, ձեր հայրն այդ ամենը արդարացնում էր։ Երբ ասում էին, որ Նիկոլ Փաշինյանը դավաճան է, հանձնել է մեր հայրենիքի մի մասը՝ Արցախը, դավաճանել է մեր պետությանն ու հայրենիքին, այդ ժամանակ դարձյալ հաշտ էիք այդ ամենի հետ ու մի բան էլ արդարացնում էիք Փաշինյանի այդ բոլոր արարքները։ Հիմա փոխվե՞լ է ձեզ մոտ ինչ-որ բան այդ հարցում։ - Նիկոլ Փաշինյանը Արցախը չի հանձնել և Նիկոլ Փաշինյանը հայրենիքի դավաճան չէ։ Ես էդպես չեմ կարծել, ես էդպես չեմ կարծում և էդպես չեմ կարծի։ Պետք չէ ընկնել ծայրահեղությունների դաշտ, և էն ճանապարհը, որ ՔՊ-ի հետ անցել ենք, էդ ճանապարհը իզուր չենք անցել, և հիմա, որ մեր ջրերն այլևս նույն առվով չեն հոսում, դա չի նշանակում, որ պետք է ամեն ինչ ժխտել և ծայրահեղությունների գիրկն ընկնել։ Էդպիսի բան չկա, էդպես չենք մտածել, էդպես չենք մտածում։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |
«Ուկրաինայի տակ դրված աշխարհաքաղաքական ռումբը 2000-ականներին արդեն պատրաստ էր»․ Միհրան Հակոբյան
12603:12«Նիկոլին բերելը ժողովրդի վրա «գցելը», ամենաքիչը սրիկայություն է»․ Մանուել Մանուկյան
10601:12«Ռուսաստանը չի համաձայնի Ուկրաինայի հետ զինադադարին». Պետդումայի պատգամավոր
28000:31«Հենց տեսնում է որևէ տեղ դիրքերը թույլ են, զապաս թեմաներն է բերում առաջ»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
15100:18«Բանտարկյալների փոխանակումը և հումանիտար իրավիճակը պետք է լինեն բանակցությունների անբաժանելի մասը». Ռուբիո
18800:01«Ուկրաինան ընդունեց ԱՄՆ-ի բոլոր պահանջները»․ Մհեր Հակոբյան
167Երեկ, 23:54«Մենք այսօր առաջարկ արեցինք, որն ուկրաինացիներն ընդունեցին». Մարկո Ռուբիո
232Երեկ, 23:52«Ռուբեն Վարդանյանի հայացքն ամեն ինչ ասում է դատական ֆարսի մասին»․ Տիգրան Վարդանյան
195Երեկ, 23:24