«Ի՞նչ եղավ, Նիկոլ, բա ազրայիլ էիր կտրել, դե հրապարակի՛ր բոլոր փաստաղթերը»․ Լևոն Զուրաբյան
![]() 325 Չորեքշաբթի, 05 փետրվարի, 2025 թ., 00:54 Ռոբերտ Քոչարյանը, ընդգրկվելով տերիտորիալ փոխանակման բանակցությունների մեջ, Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը վերածեց տերիտորիալ խնդիրներ ունեցող պետությունների կոնֆլիկտի․․․ Բայց չնայած առկա բանակցային աղետին, այն տեղի չունեցավ։ Գետնի վրա մենք դա չենք տեսել․․․ Հիմա Փաշինյանի ու իր թիմի ուղեղով անցնում է, որ եկեք ասենք․ «Այս խոսակցությունը վաղուց է բացված, հետևաբար, հանգիստ կարող ենք Մեղրին տալ»։ Սա փաշինյանական ստոր մանիպուլյացիա է, շահարկում, խաբեություն։ Ինքը պատրաստ է հիմա ցանկացած զիջում արդարացնելու «ես ի՞նչ անեի, վաղուց տվել էին» խոսույթով»,- այս մասին «168Ժամ»-ի հետ զրույցում նշեց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։ Քաղաքական գործիչն ընդգծեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կողմից Փաշինյանին ներկայացված պահանջը, որ նա հրապարակի բանակցային փաստաթղթերը, պետք է լինի ոչ թե առաջարկի ձևով, այլ իմպերատիվ։ «Փաստաթղթերի հրապարակմամբ վերջապես կպարզվի՝ ով է խաբում, ով է ճշմարտությունն ասում․․․ Նիկոլ Փաշինյանը պատրաստ չէ դրանք հրապարակելուն․․․ Ասում է՝ այլևս բանավիճելու բան չունեմ։ Ի՞նչ եղավ, Նիկո՛լ ջան, բա դեկտեմբերի վերջին ազրայիլ էիր կտրել, ասում էիր՝ կբանավիճեմ, եթերում կջախջախեմ, ի՞նչ եղավ․․․ Մեր ժողովուրդը պահանջելու է պատասխան, որովհետև այդ բացահայտման մեջ թաքնված է մեր ամբողջ ռազմական պատմությունը, 5000 մարդկանց կորուստը և Արցախի կորուստը, նաև մեր այսօրվա խոցելիության բացատրությունը։ Նիկոլ Փաշինյանն ամեն գնով ցանկանալու է թաքցնել։ Հրապարակելու պահանջը պետք է դառնա համընդհանուր հասարակական պահանջ՝ հրապարակի՛ր»,- նշեց Զուրաբյանը։ |

«ԻՀՊԿ օդատիեզերական ուժերի հրամանատարի զգուշացումը՝ գործարանների վրա հարձակման վերաբերյալ». Փույա Հոսսեինի
3922:12
«Գագիկ Համբարյանին մեղադրանք է առաջադրվել իր հրապարակման համար»․ Վարազդատ Հարությունյան
10121:18
«Կարապետյանի գործը բաղկացած է 135 «հատորից»․ դրանց ծանոթանալու համար մեզ տրվել էր 15 ժամ»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
8920:54
«Իրանը սպառնացել է հարվածել Սիրիայի նախագահի նստավայրին». #Fars
13120:12
«Դիլիջանի ՔՊ-ական, «արու» համայնքապետի ակնածանքն ու «ավետիսը»․ Ոսկան Սարգսյան
14620:00
«Իրանը հնարավոր է եղել գրավել, բայց հաղթել այս հինավուրց ազգին՝ անհնարին է»․ Վարդան Ոսկանյան (տեսանյութ)
15519:54
«Փարիզում քննարկել ենք ռազմատեխնիկական համագործակցության հարցը»․ Սուրեն Պապիկյան
16118:48
«Իր նենգափոխ դիսկուրսով լղոզում է պատասխանատվությանն առնչվող ամեն ինչ»․ Հակոբ Բադալյան
20317:18
