Ըստ նախագծի՝ տեսախցիկները դիտելու համար ոստիկանները ստիպված չեն լինի սպասել աշխատանքային օրերին
124 Այսօր, 15:42 ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է «Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու նախագիծը։ Այն ներկայացրեց նախագծի հեղինակ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը․ «Մի շարք կրիմինոլոգիական հետազոտությունների արդյունքները փաստում են, որ մարդկանց համար տեսանելի վայրերում նկարահանող սարքերի առկայությունը հանցավորության և հակահասարակական այլ վարքագծի դրսևորման միտումների վրա զգալի կանխարգելիչ ազդեցություն ունեն: Մինչդեռ, օրինակ, Երևան քաղաքում ներկայումս, վերոնշյալ ապահովման ու վերահսկողության բացակայության պայմաններում, տեղի ունեցած հանցագործությունների և մյուս հնարավոր իրավախախտումների հայտնաբերման ու բացահայտման ընթացքում Ոստիկանությունը շատ հաճախ օգտվում է ավտոկայանատեղերը վերահսկող տեսախցիկներից: Այդ տեսախցիկների տեսագրություններին հետևելու ու դրանց համապատասխան հասանելիություն ապահովելու համար ամեն անգամ անհրաժեշտ է լինում համակարգը սպասարկող ընկերության աշխատակիցների թույլտվությունն ու ներկայությունը, ինչը բարդացնում է գործընթացը՝ հանգեցնելով ժամանակի անտեղի վատնման»,- նշեց պատգամավորը՝ հավելելով, որ խնդիրն առավել ընդգծվում է գիշերային ժամերին կամ ոչ աշխատանքնային օրերին տեղի ունեցած հանցագործությունների դեպքում, երբ տեսախցիկները դիտելու համար ոստիկանները ստիպված են լինում սպասել աշխատանքային օրերին և ժամերին: Օրենսդրական նախաձեռնության ընդունման արդյունքում Ոստիկանությունն իրավասու կլինի ՀՀ պետական կառավարման համակարգի մարմիններից, ՏԻՄ-երից, պետական և համայնքային ենթակայության կազմակերպություններից ու հիմնարկներից, էլեկտրոնային համակարգերի միջոցով վերահսկվող ավտոկայանատեղեր ունեցող ավտոկայանատեղի գործունեությունը կազմակերպող կառույցներից, օդանավակայաններից և պետական սահմանի անցման կետերից պահանջելու և ստանալու տեսագրություններ, ունենալու հասանելիություն դրանց տարածքում շինության դրսի կողմից տեղադրված տեսահսկման համակարգերին: «Այսպիսով՝ առաջարկվող նախագծերի փաթեթի ընդունումը հնարավորություն կտա հանցագործությունների հայտնաբերման ու բացահայտման կապակցությամբ խնայելու հսկայական ժամանակ, ինչպես նաև բարձրացնել Ոստիկանության գործունեության արդյունավետությունը»,- ասաց Հայկ Սարգսյանը։ |
«Հրեշավոր նմանություն կա այս երկու աղետաբերների միջև»․ Վահե Հովհաննիսյան
5317:06Վրաստանի խորհրդարանն ընդունել է Սաակաշվիլու օրոք հանցագործություններն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու նախագիծ
8916:31«Ես որ եկել եմ, երեխեն արդեն ասֆալտին ընկած էր». Մերձավանի բնակչուհի (տեսանյութ)
21815:54Ըստ նախագծի՝ տեսախցիկները դիտելու համար ոստիկանները ստիպված չեն լինի սպասել աշխատանքային օրերին (տեսանյութ)
11815:42«Կառուցապատողը Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) տղան է, ամեն անգամ խաբում է». Մամիկոնյանց 42/1 նորակառույցի բնակիչներ (տեսանյութ)
11015:24«Սենց դեպքից հետո ո՞վ բան կխոսի. ճշմարտությունը միշտ էլ մեռնում է». մերձավանցի (տեսանյութ)
15315:12«Եթե Իրանն ինձ սպանի, այն կոչնչացվի»․ Թրամփ
17515:01«Մեր տան վրա է եղել հարձակումը». Մերձավանի գյուղապետի եղբայր (տեսանյութ)
15314:54