«Բուքմեյքերների շահերն եք պաշտպանո՞ւմ»․ Հայկ Սարգսյանը վիճեց թիմակիցների հետ

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած նախագիծը, համաձայն որի՝ առաջարկվում է առկա հարկերից և տուրքերից բացի, խաղային ոլորտը հարկել 10 տոկոս շրջանառության հարկով: Հանձնաժողովն առաջարկեց հավելյալ քննարկել նախագիծը, ինչն էլ զայրացրեց Հայկ Սարգսյանին․ «Փաստաբանների, տնտեսվարողների, հաշվապահների հարկերը բարձրացնում եք, բոլորին հարկում եք, բուքմեյքերներին ավել հարկելու նախագիծը բերել եմ, ասում եք՝ քննարկենք, հետ քաշենք։ Նախարարների կոմիտեի նիստում հարցը քննարկվել է և նախագծին դրական եզրակացություն է տրվել, բայց ֆինանսների նախարարությունը, քանի որ չի հասցրել այս ժամանակահատվածում առաջարկություններ անել, ասում է՝ կառավարությունը առաջարկ չունի։ Կոմիտեի նիստի ձայնագրությունները կան։ Լինելով տնտեսական հանձնաժողովի անդամներ՝ էս վերլուծությունները, որ ես կատարել եմ, դուք պետք է անեիք, չեք արել։ Պաշտպանության հանձնաժողովի անդամ եմ, բայց ՊԵԿ-ից տվյալները եմ հանել, ըստ տարիների վերլուծել եմ, թե որ թվականին որքան է աճել շահումով խաղերի ծավալը, ծամել, դրել եմ բերաններդ, ասում եք՝ պետք է ավել քննարկենք։ Ես ավել քննարկելու բան չունեմ, պայքարելու եմ, որ էս արատավոր երևույթը քչանա և հարկվի մեծ չափերով»,- ասաց Հայկ Սարգսյանը։
Նշենք, որ նախագծի հիմնավորման մեջ գրված է․ «Վերջին 13 տարիներին ահագնացող տեմպերով աճում են շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, վիրտուալ մոլեխաղերի, վիճակախաղերի, տոտալիզատորի, ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման գործունեության շրջանառության ծավալները: Եթե 2010 թվականին ինտերնետ շահումով խաղերում կատարված խաղադրույքների ծավալները կազմում էին շուրջ 14 միլիարդ դրամ (35 միլիոն դոլար), ապա 2023 թվականին այն ավելացել է ավելի քան 440 անգամ՝ հասնելով 6.3 տրիլիոն դրամի (15.8 միլիարդ դոլարի): Մինչդեռ հավաքագրվող հարկերը եւ տուրքերը աճել են ընդամենը 26 անգամ:
2010 թվականին 14 միլիարդ դրամ (35 միլիոն դոլար) շրջանառությունից հավաքագրվել է շուրջ 1 միլիարդ (2.6 միլիոն դոլար) հարկ, կամ ծավալի 7.2 տոկոսի չափով:
2023 թվականին 6.3 տրիլիոն դրամ (15.8 միլիարդ դոլար) շրջանառությունից հավաքագրվել է 33 միլիարդ դրամ (84 միլիոն դոլար) հարկ կամ ծավալի 0.5 տոկոսի չափով:
Շրջանառության ծավալի և վճարված հարկերի հարաբերակցությունը նվազել է ավելի քան 14 անգամ:
Վերջին 5 տարիների ընթացքում կատարվել են մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնք միտված են եղել խաղային ոլորտը սահմանափակմանն ու հարկային բեռի բարձրացմանը, սակայն ինչպես ցույց է տալիս վիճակագրության վերլուծությունը՝ ձեռնարկված քայլերը բավարար չեն և անհրաժեշտ է հարկային բեռը կրկին բարձրացնել: Նախագծով առաջարկվում է առկա հարկերից և տուրքերից բացի խաղային ոլորտը հարկել 10 տոկոս շրջանառության հարկով»։

Բելառուսում արգելել են հայկական 7 տարվա հնեցմամբ «Արամե» կոնյակի վաճառքը
282Երեկ, 16:07
Հաքերները Binance կրիպտոբորսայից 6,3 միլիարդ դոլարի կրիպտոարժույթ են գողացել
306Երեկ, 13:06
«Դուք առհասարակ չեք տիրապետում իրավիճակին». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
183Երեկ, 12:12
«2018-ին Փաշինյանն ասում էր՝ ընտրվելուց 20 րոպե հետո շաքարի մենաշնորհը վերանալու է. 20 րոպեից մի քիչ շատ է անցել, փոփոխություն կա՞». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
174Երեկ, 11:48
«Բողոքներ ենք ստանում, որ, օրինակ, 10 հազարի առևտուր են անում, բայց 1000 դրամի կտրոն են ստանում». Սերգեյ Բագրատյան (տեսանյութ)
146Երեկ, 10:48
Թուրքիան կոշտ զգուշացում է հղել Ռուսաստանին ու Ուկրաինային
83628.10.2026, 22:19
Ռուսաստանը վերսկսում է հացահատիկի արտահանումը Ազովի ծովից
53628.10.2026, 20:49
«Եղած հնարավորությունները պետք չէ վտանգել»․ Գագիկ Ծառուկյան
31028.10.2026, 11:12