«Ռուսները, ուկրաինացիները շատ հաց ու պանիր պետք է ուտեն, որ հասնեն մեր ռազմական արվեստի մակարդակին»․ Վահրամ Մարտիրոսյան

Գործարար Վահրամ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ուկրաինական բանակը անցնում է կորպուսային համակարգի։ Հայկական բանակում կորպուսային համակարգ էր ներդրվել դեռ առաջին արցախյանի ժամանակ։
Ուկրաինացիները նաև որոշել են, որ ոչ թե 0-ից նոր բրիգադներ հիմնեն, այլ արդեն գոյություն ունեցող և մարտական փորձով ստոորաբաժանումներին աճեցնեն մինչև բրիգադային մակարդակ։ Այս մեթոդը նույնպես դեռ արցախյան առաջինի ժամանակ էր կիրառվում մեր կողմից գնդեր ու բրիգադներ ձևավորելու գործում։
Ռուսները հասկացել են, որ դիրք գրավողներին պետք է տարանջատել դիրք պահողներից, և ստեղծում են դիրք վերցնող 5-10 հոգանոց հատուկ նշանակության ստորաբաժանումներ։ 33 տարի առաջ՝ 92-ին մեր բանակն էր այս մեթոդը կիրառում։ Փոքր հատուկ նշանակության խմբով կտրուկ հարձակումով վերցնում էին դիրքը։ Իսկ հետո այդ դիրք էր մտնում արդեն դիրք պահող ստորաբաժանումը։
Սա դեռ միայն մի մասն է։ Առաջին պատերազմի ընթացքում մենք ստեղծել էինք այնպիսի ռազմական մեքենա, որ, ինչպես դիպուկ արտահայտվել էր մեր դեմ կռվող չեչեն Բասաևը, «Հայերին հաղթելն անհնար է»։ 94-ին Աֆղանստանից մոջահեդների ամբողջական գումարտակներ էին բերվել մեր դեմ կռվելու նպատակով։ Հետո ամբողջական ձևով էլ այդ անձնակազմին ինքնաթիռներով հետ ուղարկեցին Աղվանստան, բայց արդեն պառկած վիճակում։
Ռուսները, ուկրաինացիները, ֆիններն ու շվեյցարացիները դեռ պետք է շատ հաց ու պանիր ուտեն, որ հասնեն մեր ռազմական արվեստի մակարդակին։
Ինչպես Վազգենն էր ասում՝ Մենք մեր ուժից ենք վախենում»։

«Ինչու է նենգափոխվում իրականությունն ու փորձ արվում ստեղծել պատրանք»․ Հակոբ Բադալյան
8103:06
«Նման քայլ կարող էին ձեռնարկել նաև թուրքական կամ ադրբեջանական հատուկ ծառայությունները»․ Արմեն Այվազյան
9600:54
«Նիկոլ, կարո՞ղ է Ալիևն է հիմար բովանդակությամբ sms ուղարկել ու պարտադրել, որ ՄԱԿ-ի ամբիոնից արտասանես»․ Գագիկ Համբարյան
10200:18
«Ընդամենն ամիսներ առաջ Փաշինյանն ասում էր, թե ադրբեջանցիների վերադարձի թեման փակված է»․ Արմեն Հովասափյան
104Երեկ, 23:48
«Ադրբեջանը պաշտոնապես լեգիտիմացրեց ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված իր ռազմավարությունը»․ Տաթև Զորյան
115Երեկ, 23:12
«Մենք կորցնում ենք նաև արդարության ու ճշմարտության ձայնը, որ պիտի հնչեր միջազգային հարթակներում»․ Լիաննա Գասպարյան
90Երեկ, 22:54
Ռուսաստանը պատրաստ է վերադառնալ Անքորիջի պայմանավորվածություններին
157Երեկ, 22:19
«Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար»․ Տիգրան Աբրահամյան
88Երեկ, 21:54