Հինգշաբթի, 06 փետրվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Դատավոր Մասիս Մելքոնյանը անգրագետ է». Վահան Հովհաննիսյան

«Դատավոր Մասիս Մելքոնյանը անգրագետ է». Վահան Հովհաննիսյան
74
Այսօր, 13:30

Փաստաբան Վահան Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դատավոր Մասիս Մելքոնյանը ճանաչված դատավոր է, բայց մինչ այժմ մեզ հայտնի էր նրա անձի միայն մեկ հատկանիշը, վարքագծի միայն մեկ կողմը։
Այսօր բացահայտեցի այդ դատավորի ևս մեկ հատկանիշ։ Մասիս Մելքոնյանը անգրագետ է՝ բառիս ուղիղ իմաստով։
Գործող օրենքով՝ առաջին անգամ ոչ մեծ ծանրության հանցանք կատարած անձը չի կարող դատապարտվել ազատազրկման։ Մասիս Մելքոնյանը առաջին անգամ ոչ մեծ ծանրության հանցանք կատարած անձին դատապարտել է ոչ միայն ազատազրկման, այլև հոդվածի սանկցիայով նախատեսված ազատազրկման առավելագույն պատժաչափին;
Այս պարագայում ո՞րն է Մասիս Մելքոնյանի առավել վտանգավոր հատկանիշը, մեզ արդեն հայտնին, թե՞ անգրագիտությունը»։