Հինգշաբթի, 06 փետրվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Իմ սահմռկեցուցիչ խոշտանգումից անցել է 10 ամիս, բոլորը լուռ են»․ Սամվել Վարդանյան

«Իմ սահմռկեցուցիչ խոշտանգումից անցել է 10 ամիս, բոլորը լուռ են»․ Սամվել Վարդանյան
108
Այսօր, 13:54

Հանրային ակտիվիստ Սամվել Վարդանյանն այսօր միայնակ ակցիա իրականացրեց ՀՀ ՄԻՊ գրասենյակի առջև։ Նա հետարքրվեց, թե որտե՞ղ է ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը, երբ երկրում տեղի են ունենում իրավունքի ոտնահարման տարբեր դրվագներ։ Սամվել Վարդանյանը առավել հայտնի դարձավ նախկին ՔՊ-ական Հակոբ Ասլանյանի հետ ավտոբուսում տեղի ունեցած վիճաբանությունից հետո։ «Ոչ մեկիս համար գաղտնիք չէ, որ Արման Թաթոյանի՝ այստեղից հեռանալուց հետո այս կառույցը դադարեց գոյություն ունենալ։ Այս կառույցում ընդհանրապես չեն զբաղվում մարդու իրավունքներով։ Դիմում եմ նաև ԱՄՆ դեսպանին՝ հիշեցնելով, որ իմ սահմռկեցուցիչ խոշտանգումից անցել է10 ամիս, լուռ է Ոստիկանությունը, ՔԿ-ն, ՄԻՊ կոչվող կառույցը։ համարում են որ կոծկել են այդ հանցագործությունը»,- ասաց Սամվել Վարդանյանը՝ անգլերեն և հայերեն լեզուներով ներկայացնելով իր բողոքի խոսքը։

ՄԻՊ գրասենյակից հայտնեցին, որ Սամվել Վարդանյանըառանց լրատվամիջոցների կարող է բարձրանալ և հանդիպել ՄԻՊ-ի հետ, ստանալ իր հարցերի պատասխանները։

«Իմ սահմռկեցուցիչ խոշտանգումից անցել է 10 ամիս, բոլորը լուռ են»․ Սամվել Վարդանյան