Զախարովան կոչ արեց ադրբեջանական լրատվամիջոցներին` իրենց ավելի պատասխանատու պահել
![]() 198 Հինգշաբթի, 06 փետրվարի, 2025 թ., 22:18 ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային հայ լրագրողը հարց է տվել ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակումների և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունների մասին, որոնք պատմական հայկական Սյունիքի մարզի նկատմամբ տարածքային պահանջներ են պարունակում: «Ադրբեջանական առաջատար, պետության կողմից ֆինանսավորվող հեռուստաալիքում մի ռեպորտաժ հրապարակվեց, որում ասվում էր, թե 20-րդ դարում Ռուսաստանն իբրև թե «ադրբեջանական» Զանգեզուրի շրջանն ու այլ շրջաններ տվել է Հայաստանին, որ Ռուսաստանն է կանգնած եղել Ղարաբաղյան պատերազմի հետևում ու կանգնել է հայերին թիկունքին: Ալիևն էլ վերջերս հայտարարեց, թե իրենք չեն մոռացել ու չեն մոռանալու Զանգեզուրը»,- նկատեց լրագրողը: «Մեր դիրքորոշումն այն է, որ լրատվամիջոցները, հաշվի առնելով այն ցավն ու վիշտը, որ արդեն զգացել են այս տարածաշրջանի ժողովուրդները, պետք է իրենց պատասխանատու պահեն, այնուամենայնիվ, պետք է աշխատեն խաղաղ կարգավորման օգտին և չփորձեն ապակայունացնել իրավիճակը: Այս իրավիճակում, որը դուք նշեցիք, ես ևս մեկ անգամ հաստատում եմ թե՛ մեր դիրքորոշումը, և թե՛ մեր կոչը»,- նշել է Զախարովան։ |
«Արեգակնային ջերմությունը կարող է ազդել երկրաշարժերի վրա». Լևոն Ազիզյան
4923:00Ռոդրիգո Դուտերտեն տեղափոխվել է Հաագայի Միջազգային քրեական դատարան
7822:52Կուրսկից նահանջի ժամանակ «Ախմատ»-ի մարտիկները գերի են ընկել
16422:37Թրամփը հայտարարել է, որ հրադադարից հետո Ուկրաինայում հակամարտությունը կավարտվի
12322:25«Իլհամ Ալիևը Տիգրան Ավինյանի փոխզիջումը կերե՞լ է». Էդգար Ղազարյան
15422:00«Քաղաքական ռեպրեսիաների գարնանային սեզոնը լինելու է է՛լ ավելի կոշտ ու լկտի». Ռուբեն Մելիքյան
10521:48Ուկրաինայի ԶՈՒ-ն նահանջում է Կուրսկից
17121:08«Բեմադրված ցուցմունքները քննարկելը նշանակում է ընկնել Ադրբեջանի լարած որոգայթների մեջ»․ Արա Պողոսյան
17220:24