«Կարո՞ղ է այստեղ թուրք կուսակալ նշանակեն և «առաջին գիշերվա» իրավունքը պահանջեն»․ Արթուր Խաչատրյան
![]() 120 Հինգշաբթի, 28 օգոստոսի, 2025 թ., 23:00 «Նիկոլ Փաշինյանն ասում է՝ 2024 թվականը ամենախաղաղ տարին էր։ Դե, կներեք, ինչ ուզել են, տվել ես։ Հիմա եթե տրամաբանություն դա է՝ ինչ ուզեն, տան, որ կռիվ չլինի, բա հաջո՞րդն ինչ պիտի ուզեն»,- «24Նյուզ»-ի հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ «Կարո՞ղ է վաղն էլ ասեն՝ հաջորդը պահանջում ենք, որ հայերեն չխոսեք։ Կարո՞ղ է այստեղ նշանակեն գայմագամ կամ կուսակալ թուրք և առաջին գիշերվա իրավունքը պահանջեն․․․»,- նշեց պատգամավորը՝ իր դիտարկումները ներկայացնելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների ու գործունեության վերաբերյալ։ «Փաստացի ՀՀ իշխանությունները ՀՀ ինքնիշխան իրավազորության ներքո գտնվող տարածքները անցյալ տարի հանձնեցին Ադրբեջանին՝ ասելով՝ Ադրբեջանն էլ մեզ կհանձնի տարածքներ, բայց Ադրբեջանն ի՞նչ է հանձնել, Ադրբեջանը ոչ մի բան էլ չի հանձնել»,- ընդգծեց Խաչատրյանը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
