Կալանավորվել են ՌԴ-ի և Լիտվայի քաղաքացիներն, ովքեր խուլիգանություն էին կատարել Երևանի մետրոյում
![]() 186 Հինգշաբթի, 06 փետրվարի, 2025 թ., 23:24 Այսօր՝ փետրվարի 6-ին, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Լիտվայի Հանրապետության քաղաքացի 36-ամյա Լուկաս Ռևինսկասի, ՌԴ քաղաքացիներ 20-ամյա Գեորգի Րադգինի, 20-ամյա Սավելիյ Բիրյուկովի, 27-ամյա Նիկիտա Վոլչենկովի, 19-ամյա Ստեփան Սայի նկատմամբ, ովքեր բռնվել էին Հայաստանի սահմանում՝ Բագատաշենի անցակետից, երբ փորձել էին լքել ՀՀ տարածքը: Նրանք կասկածվում են խուլիգանություն կատարելու համար: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը և նշած 5 անձինք կալանավորվել և դատարանից տեղափոխվել են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համապատասխան հիմնարկ: Ավելի վաղ հայտնել ենք, որ փետրվարի 1-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Մետոպոլիտենում: Անհայտ անձինք «Սասունցի Դավիթ» կայարանից դեպի «Զորավար Անդրանիկ» երթևեկող գնացքն արտակարգ կանգառի կոճակով կանգնեցրել էին: Մինչ գնացքավարը դիսպետչերին հայտնել էր տեղի ունեցածի մասին, այդ ընթաքում բաց տարածքում 4-5 դիմակավորված անձինք անցել էին պատն ու սկսել գնացքի վրա գունավոր ներկերով ինչ-որ գործողություններ անել, քարեր են նետել մետրոյի ուղղությամբ, խոչընդոտ առաջացնելով մետրոյի գնացքի տեղաշարժի համար: Աղբյուրի տեղեկություններով՝ կասկածյալներից Լուկաս Ռևինսկասը «Պոպիս» ճարտարապետական ստուդիայի տնօրենն է, Գեորգի Րադգինը սովորում է Մոսկվայի «МХПИ» քոլեջի 2-րդ կուրսում, Սավելիյ Բիրյուկովը սովորում է Սամարայի պոլիտեխնիկական ինստիտուտում, իսկ Ստեփան Սայը սովորում է Մոսկվայի ճարտարապետական և ինժեներական քոլեջում: |
«Արեգակնային ջերմությունը կարող է ազդել երկրաշարժերի վրա». Լևոն Ազիզյան
4923:00Ռոդրիգո Դուտերտեն տեղափոխվել է Հաագայի Միջազգային քրեական դատարան
7822:52Կուրսկից նահանջի ժամանակ «Ախմատ»-ի մարտիկները գերի են ընկել
16422:37Թրամփը հայտարարել է, որ հրադադարից հետո Ուկրաինայում հակամարտությունը կավարտվի
12322:25«Իլհամ Ալիևը Տիգրան Ավինյանի փոխզիջումը կերե՞լ է». Էդգար Ղազարյան
15422:00«Քաղաքական ռեպրեսիաների գարնանային սեզոնը լինելու է է՛լ ավելի կոշտ ու լկտի». Ռուբեն Մելիքյան
10521:48Ուկրաինայի ԶՈՒ-ն նահանջում է Կուրսկից
17121:08«Բեմադրված ցուցմունքները քննարկելը նշանակում է ընկնել Ադրբեջանի լարած որոգայթների մեջ»․ Արա Պողոսյան
17220:24