Մետրոպոլիտենում խուլիգանություն կատարելու համար ձերբակալվածները ՌԴ-ի և Լիտվայի քաղաքացիներ են

Ինչպես հայտնել էինք, փետվարի 1-ին մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանից դեպի Հանրապետության հրապարակ ընկած հատվածում մի քանի դիմակավորված անձինք ներկել են մետրոյի վագոնները։ Տեղեկությունը համայնքային ոստիկանության գլխավոր վարչությունում ստացվել է ժամը 21:30-ի սահմաններում, իսկ արդեն կարճ ժամանակ անց ոստիկանության մետրոպոլիտենի բաժնում ստացվել են տեղեկություններ, որ անհայտ անձինք քարեր են նետում մետրոյի ուղղությամբ. գնացքը չի կարողանում տեղաշարժվել, հայտնում է Գ. Շամշյանը: Տեղեկություն է ստացվել, որ 8-10 հոգի անցել են կայարանների միջանկյալ հատվածը, մագլցել պատի վրա, մոտեցել են մետրոյի գնացքին և սկսել խուլիգանական գործողություններ կատարել՝ ներկելով վագոնները:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման ենթարկվածներն են Լիտվայի Հանրապետության քաղաքացի 36-ամյա Լուկաս Ռևինսկասը, ՌԴ քաղաքացիներ 20-ամյա Գեորգի Րադգինը, 20-ամյա Սավելիյ Բիրյուկովը, 27-ամյա Նիկիտա Վոլչենկովը, 19-ամյա Ստեփան Սայը: Նշված անձինք բռնվել են Բագրատաշենի սահմանային անցման կետում, երբ փորձել են հատել ՀՀ սահմանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

«Հարձակումը գահակալի դեմ, հարձակում է հենց Եկեղեցու դեմ»․ Սամվել դպիր Գրիգորյան
8500:42
«Ավտովթար՝ Զվարթնոց թաղամասում․ մահաբեր շրջադարձի հերթական «զոհերը»»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
148Երեկ, 22:54
4 զբոսաշրջիկ անհետ կորել է Ղրիմի քարանձավներում
166Երեկ, 20:25
Ամուրի մարզում Տու-95 ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է անձնակազմի վեց անդամ
256Երեկ, 19:19
Նեպալում ուժգին սողանքների և ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվն անցել է 2 տասնյակից (տեսանյութ)
231Երեկ, 18:53
Տիչինայի փողոցում վերամբարձ կռունկ է ընկել․ կա 3 զոհ (տեսանյութ)
141Երեկ, 15:06
Սլովակիայում դպրոցականը դանակով հարձակվել է ուսուցիչների և աշակերտների վրա (տեսանյութ)
275Երեկ, 14:55
Քալիֆորնիայում սպանել են #NYT Games-ի տեխնիկական բաժնի ղեկավարին
299Երեկ, 11:42