Չորեքշաբթի, 12 մարտի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

Մեղրիի համայնքապետի խորհրդականն ինքնասպան է եղել․ «Հրապարակ»

Մեղրիի համայնքապետի խորհրդականն ինքնասպան է եղել․ «Հրապարակ»
240
Ուրբաթ, 07 փետրվարի, 2025 թ., 09:06

«Հրապարակ»-ը գրում է․ «Նախօրեին ինքնասպան է եղել Մեղրիի համայնքապետ Խաչիկ Անդրեասյանի երիտասարդ խորհրդական Նաիրի Զաքարյանը, որը խորհրդական նշանակվելուց առաջ զբաղեցում էր համայնքապետարանի կոմունալ բաժնի պետի պաշտոնը։ Մեղրեցիների պատմելով, 35–ամյա երիտասարդը մոտ մեկ ամիս անհետացած է եղել, իսկ նախօրեին նրան գտել են Վահրավար գյուղի իր ամառանոցում կախված։

Ինքնասպանության պատճառի ամենատարածված վարկածը խաղամոլության հետեւանքով կուտակած պարտքերն էին: Երեկ փորձեցինք կատարվածի մասին լսել նաեւ համայնքապետին, սակայն նա չպատասխանեց մեր զանգերին»։