Չորեքշաբթի, 12 մարտի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

«Տպավորություն է, որ նիկոլենք այդ նկարը ընդդիմության ինադու են արել». Կարեն Քոչարյան

«Տպավորություն է, որ նիկոլենք այդ նկարը ընդդիմության ինադու են արել». Կարեն Քոչարյան
209
Շաբաթ, 08 փետրվարի, 2025 թ., 20:24

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մի նկարի պատմություն
Ջեյմս Վենսի և Նիկոլի նկարը վերջին օրվա ընթացքում փոթորկեց հայալեզու սոցցանցային տիրույթը: Իշխանություններն այն ներկայացնում են որպես տիեզերական ձեռքբերում, ինչը շատ ծիծաղելի է, որովհետև հասկանալի է, որ այդ հանդիպումն այնքան աննշան է, որ ԱՄՆ ոչ մի պաշտոնական աղբյուրում որևէ հիշատակում չկա այդ հանդիպման մասին: Այնպիսի տպավորություն է, որ նիկոլենք այդ նկարը (որտեղ Նիկոլը անհասկանալի կարճ թևքերով բաճկոնով է, ինչը մի կողմից ծիծաղելի է, մյուս կողմից՝ խայտառակություն) ընդդիմության ինադու են արել… ընդ որում՝ դա արել են «կյանքի գնով»: Այստեղ կարելի է հիշել, թե ինչ անիմաստ էնտուզիազմով էր հայաստանյան իշխանական և մերձիշխանական էլիտան ամիսներ շարունակ «պայքարում» նույն այդ Վենսի և նրա թիմակից Թրամփի դեմ: Ինչպես էին տարբեր մեդիահարթակներում երդվում և գրազ գալիս, որ հանրապետականները հաղթելու որևէ շանս չունեն և այլն: Այստեղ մեր իշխանավորներին կարելի էր միայն մեկ հարց տալ.«Տղաներ և աղջիկներ, դուք մարմնի ո՞ր մասով եք ընդհանրապես մտածում»: Բայց հիշելով, որ մեր իշխանություններն արդեն 7 տարի է բոլոր հարցերում մարմնի նույն մասով են մտածում, որի պատճառով էլ երկիրն այս օրին է, հարցն օրակարգից հանում եմ:
Բայց շատ հետաքրքիր է նաև որոշ ընդդիմադիրների ռեակցիան այդ նկարի վրա: Մի քանի տեղ կարդացի, որ իբր փոխնագահը ԱՄՆ-ում որևէ լիազորություն չունի, իբր մեր նախագահի լիազորություններից քիչ է նրա լիազորությունները: Տղերք, հո դուք նիկոլական չե՞ք։ Ես չգիտեմ ԱՄՆ օրենսդրության իրավական ասպեկտները, բայց գիտեմ, թե ինչ ազդեցիկ ֆիգուր է Վենսը այսօրվա ադմինիստրացիայում: Ի դեպ, հենց նա է դիտարկվում որպես հանրապետականների նախագահի թեկնածու հաջորդ ընտրություններում՝ 4 տարի հետո: Եվ վերջապես՝ արդեն համաձայն ԱՄՆ օրենքների, հենց նա է փոխարինելու Թրամփին նախագահի պաշտոնում, եթե Թրամփը այս կամ այն պատճառով չկարողանա կատարել իր պարտականությունները:
Ես կհասկանամ, եթե իշխանական ամպագոռգոռ և պաթոսային, ներքին լսարանին ուղղված, քարոզչությանն ի պատասխան, դուք բերեք այնպիսի հակափաստարկներ, որ հանդիպումը չի եղել պաշտոնական (ի դեպ դա երևում է հենց նկարից) կամ այն տեղի է ունեցել միայն այդ նկարը ստանալու համար: Բայց արգումենտ բերել, որ Վենսը «ճ» կլասի չինովնիկ է… Կներեք, բայց դա ոչ պակաս ապուշություն է, քան իշխանական հիմար քարոզչությունը:
Երևի թե այսքանը»:

Աղբյուրը`   Կարեն Քոչարյան