Չորեքշաբթի, 12 մարտի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«Օդից գին կրակելով՝ անհնար է վստահելի ռեֆորմ անել»․ Իզաբելլա Աբգարյան

«Օդից գին կրակելով՝ անհնար է վստահելի ռեֆորմ անել»․ Իզաբելլա Աբգարյան
186
Կիրակի, 09 փետրվարի, 2025 թ., 14:54

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչի՞ են բերում անորակ, սխալ, քաղաքացիների կողմից չընդունվող որոշումները։
Յուրաքանչյուր իշխանություն, երբ ընդունում է որոշումներ, որոնք հանրության մի զգալի մասի կողմից համարվում են անտրամաբանական, ոչ հիմնավոր, այդպիսով վտանգում է իր՝ որոշումներ կայացնելու, բարեփոխումներ անելու ընդունելությունը մարդկանց համար։
Գալիս է մի պահ, երբ արդեն ընդունածդ ցանկած որոշում սուլոցների ու ծաղրի է արժանանում։ Նույնիսկ եթե լավ բան ուզես անել, այլևս ոչ ոք լսել անգամ չի ուզում փաստարկներդ։
Անիմաստ, ժողովրդի կողմից չընդունված, արհամարհված որոշումների մի ամբողջ շարան կարող ենք վկայակոչել.
֊ պոլիէթիլենային տոպրակները փողով դարձնելը։ Տասից մեկն է իր տոպրակով գնումներ անում և կարողանում տեղավորել գնումներն այդ մի տոպրակի մեջ։
Արդյունքում ավելացավ մարդկանց գրպանից արված ծախսը, բնապահպանական լուրջ ազդեցություն տեղի չունեցավ։
֊ բացօթյա սրճարաններում ծխելն արգելելը։ Մի բան, որն արգելված չէ եվրոպական մի շարք երկրներում և զարմանք է առաջացնում, օրինակ, ֆրանսիացի զբոսաշրջիկների մոտ։
Որովհետև անտրամաբանական է նույն մայթի վրա, մի քայլ այնկողմ կանգնած ծխելը։
Արդյունքում շատ արագ մոխրամանները դառան թղթե բաժակներ, թաց անձեռոցիկով ափսեներ։
Նույն անտրամաբանական մոտեցումն է նաև տրանսպորտի սակագների հետ կապված։ Առանց ցանցն ամբողջովին ներդնելու, ելակետային հստակ տվյալներ ունենալու, օդից գին կրակելով և այդ գինն անընդհատ փոփոխելով՝ անհնար է հանրության համար վստահելի ռեֆորմ անել։ Ուստի այդ որոշումն էլ, ինչպես տեսնում ենք, չընդունվեց մարդկանց կողմից և արհամարհվեց։
Ոչ պրոպագանդայով, ոչ պատժիչ միջոցներով հնարավոր չէ հասնել նպատակի, եթե չես կարողացել ապացուցել որոշմանդ տրամաբանությունը, անհրաժեշտությունը և հիմնավոր լինելը