««Դատավարության» շրջանակներում Ադրբեջանը վտանգավոր ուղերձներ է փոխանցում»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բաքվում տեղի ունեցող «դատավարության» շրջանակներում, Ադրբեջանը քարոզչական առումով բավականին վտանգավոր ուղերձներ է փոխանցում և՛ հայաստանյան հանրությանը, և՛ միջազգային լսարանին:
Շատ դեպքերում դրանք այնպես խնամքով են քողարկվում, որ այդ «ռումբերը» նույնիսկ հայաստանյան տեղեկատվական տիրույթում դրական լույսի ներքո են շրջանառվում, իսկ եթե նույնիսկ խնդրահարույց լինելը ֆիքսվում է, ապա դրա վտանգավորությունն իր ողջ ռիսկայնությամբ չի ընկալվում:
Անհրաժեշտ է շատ զգույշ և նրբանկատ գործել Բաքվից շրջանառվող տեղեկատվության հետ, որովհետև 1-2 իրականությանը մոտ տեղեկատվությունից հետո, ակնհայտ կեղծ ու վտանգավոր թեմաներ են «սղացնում»:
Իրավիճակը մեզ համար չափազանց վտանգավոր է դառնում հատկապես այն պատճառով, որովհետև հայաստանյան կառավարիչները տեղեկատվական անվտանգության ապահովման իրենց գործառույթն ամբողջությամբ տապալել են՝ խիստ խոցելի դարձնելով մեր հասարակությանը:
Ու սա վերաբերվում է ոչ միայն կեղծ դատավարությանը, այլ Ադրբեջանից կիրառվող տեղեկատվական քաղաքականությանն իր ամբողջության մեջ»:

«Ռազմավարական և ռազմական առումով Վաշինգթոնը ստացավ այն, ինչն ամենից շատ էր պահանջում»․ Վահան Բաբայան
11001:06
«Արցախի հարցում «միջազգային իրավունքին» ապավինելը քաղաքական անմեղսունակություն է»․ Հակոբ Բադալյան
10600:48
«Արցախի օկուպացիան ու հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից»․ Տիգրան Աբրահամյան
10900:36
«Թոշակառուների բարօրության գաղտնի բանալին. պետք է ընդամենը կրճատել թաղման նպաստները»․ Հրայր Կամենդատյան
11400:24
«Փաշինյանը խնամում է իր պորտաբույծ էլիտային, նստել են բյուջեի վրա, մեջ-մեջ են անում»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
92Երեկ, 23:36
«Վաղ թե ուշ Արցախի ժողովրդի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելու»․ Արտակ Բեգլարյան
91Երեկ, 23:12
«Որոշել ենք թաղման նպաստ տրամադրել միայն սոցիալապես անապահովներին»․ Նիկոլ Փաշինյան
124Երեկ, 22:54
«Եթե մարդուն հայրենազրկել են, ո՞վ է պաշտպանելու նրա՝ հայրենիքում ապրելու իրավունքը»․ Մհեր կարագոզյան
92Երեկ, 22:36