«Բաքվում տեղի ունեցող դատավարությունները շատ վատ հետևանքներ կարող են թողնել Հայաստանի վրա»․ Վազգեն Մանուկյան

ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում հայ ռազմագերիների հարցը համաշխարհային պատմության մակարդակով աննախադեպ է համարել: «Իշխանություններն առհասարակ ինչ-որ մի բան անո՞ւմ են գերիներին վերադարձնելու ուղղությամբ, որ ստացվի կամ չստացվի: Ցանկացած երկրի իշխանություն իր քաղաքացիներին պաշտպանում է մինչև վերջ: Նույնիսկ մինչև անգամ ռազմական օպերացիաների են անցնում, եթե հարցը չի ստացվում լուծել դիվանագիտական ճանապարհով: Փաստորեն, Հայաստանի իշխանությունն իր բոլոր քաղաքացիներին թողել է անպաշտպան վիճակում: Որևիցե դեմարշ արե՞լ են Ադրբեջանի դեմ, որևիցե քայլ արե՞լ են, ես ոչ մի նման բանի մասին չեմ իմացել: Ասեմ ավելին՝ համաշխարհային պատմության համար սա աննախադեպ պատմական իրադարձություն է: Ես ինչքան որ պատմություն եմ կարդացել, նման դեպք չի եղել աշխարհում ոչ մի տեղ, ոչ մի ժամանակաշրջանում: Աննախադեպ պատմական իրողություն է, երբ երկրի բարձրաստիճան պաշտոնյաները, մարդիկ, ովքեր ունեցել են որոշիչ դերակատարում երկրի զարգացման, կայացման հարցում, ձերբակալվեն այլ պետության կողմից, դեռ մի բան էլ վարվեն այդ մարդկանց հետ այնպես, ինչպես ուզում են: Մենք գիտենք, որ Ադրբեջանում իսկական դատարան չի կարող լինել, սակայն եթե անգամ ադրբեջանական դատարանը լիներ իսկական, սա մեծ ամոթ է: Սրանով ոչ միայն ՀՀ իշխանություններն են խայտառակվում, այլև՝ ամբողջ հայ ժողովուրդը»,- ասել է նա:
Վազգեն Մանուկյանի խոսքով Բաքվում տեղի ունեցող դատավարությունները շատ վատ հետևանքներ կարող են թողնել Հայաստանի վրա: Հարցին՝ ի՞նչ հետևանքներ նկատի ունեք, նա պատասխանել է․ «Սա բավականին երկար զրույցի թեմա է՝ հաջորդ անգամ կխոսենք: Ես կարծում եմ, որ հայ ժողովրդի մի զգալի մասը գիտակցում է, թե խոսքն ինչի մասին է: Վերջերս մի հարցում էի ուսումնասիրում, հարցվողների 75 տոկոսը մտահոգ էր տեղի ունեցող դատավարություններով»:
Հարցազրույց ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

«Իրականում Փաշինյանը ոչ ցանկություն ունի, ոչ էլ պատրաստ է գնալ արտահերթ ընտրությունների»․ Դավիթ Մանուկյան
3916:06
«Վստա՞հ եք, որ Սահմանադրություն փոխելու «Ալիևի պահանջը» Նիկոլի խնդրանքով չի հայտնվել»․ Կարեն Վրթանեսյան
5315:12
«Առաջիկա զարգացումները պահանջում են ընդդիմությունից՝ մշակել միասնական ճակատով հանդես գալու մարտավարություն»․ Խոսրով Հարությունյան
6014:42
«Եղեգնաձորի քաղաքապետը, փոխքաղաքապետը, ևս 3 անձ բերման են ենթարկվել»․ Լիա Սարգսյան
9813:06
«Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» դաշինքի առաջնորդներին»․ Նաիրի Հոխիկյան
13712:06
«Սա մեր թիմի նկատմամբ հերթական ապօրինի բռնաճնշումն է»․ «Ապրելու երկիր»
13612:00
«Կալանավորել մարդուն կարելի է, բայց կալանքով կոտրել նրա կամքը՝ ոչ»․ Նարեկ Մանթաշյան
13611:42
«Երկիրն արագորեն շարժվում է դեպի բռնապետություն»․ Շիրազ Խաչատրյան
13311:24