Չինաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրային պատերազմը կարող է վերսկսվել
![]() 639 Կիրակի, 09 փետրվարի, 2025 թ., 17:42 Չինաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրային պատերազմը, որն սկսվել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի առաջին պաշտոնավարման օրոք, կարող է վերսկսվել, եթե երկու կողմերը չլուծեն իրենց տարաձայնությունները, մինչև Չինաստանը պատասխան մաքսատուրքեր սահմանի ԱՄՆ-ի արտահանման վրա: Այս մասին գրում է Financial Times-ը՝ վկայակոչելով վերլուծաբաններին։ Միջազգային տնտեսական փոխանակման Չինաստանի կենտրոնի փորձագետ Չժան Յանշենի խոսքով, «սա պարզապես կարող է լինել առևտրային պատերազմի փուլի սկիզբը», և եթե իրավիճակը չփոխվի, դա կհանգեցնի «շատ, շատ վատ իրավիճակի»: Որոշ վերլուծաբաններ ակնկալում էին, որ ԱՄՆ-ն և Չինաստանը բանակցություններ կվարեն խոշոր առևտրային հակամարտությունը կանխելու համար: Թրամփը հայտարարել էր, որ հույս ունի խոսել Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի հետ, սակայն Պեկինի պատասխանից հետո նա ասաց, որ «չի շտապում» զանգահարել նրան։ Պեկինի փորձագետները կարծում են, որ հանրապետականը, փորձելով ստիպել Չինաստանին համաձայնագիր կնքել, հասավ հակառակ էֆեկտի։ Ըստ Պեկինի Միջազգային բիզնեսի և տնտեսագիտության համալսարանի պրոֆեսոր Ջոն Հոնգի, «Թրամփը, հավանաբար, ավելի մեծ բան է ուզում, որի մասին Չինաստանի իշխանությունները չեն կարող հրապարակավ խոսել: Մասնավորապես, հանրապետականը կարող է պահանջել ճնշում գործադրել Ռուսաստանի վրա Ուկրաինայի պատերազմի կամ TikTok-ի վաճառքի շուրջ որոշ պայմանների պատճառով։ Առևտրի փորձագետ Վենդի Քաթլերը կարծում է, որ Չինաստանը, ի տարբերություն Կանադայի և Մեքսիկայի, «կխաղա երկար խաղ». վերլուծաբաններն ասում են, որ Չինաստանն, ավելի լավ է պատրաստ մաքսատուրքեր սահմանելուն հիմա, քան նախորդ անգամ, բացի այդ, Պեկինն ավելի շատ մտահոգված է տեխնոլոգիաների արտահանման նկատմամբ ԱՄՆ-ի վերահսկողությունից: |

«Անհնար է հասկանալ նրանց, ովքեր հարցնում են՝ ինչո՞ւ ոչինչ չի անում ՀՀ իշխանությունը»․ Մկրտիչ Իսրայելյան
6102:06
Ավելացվում են Մասկատ-Երևան երթուղով հատուկ չվերթները
11900:18
«Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները միջազգային իրավունքի խախտում են»․ Մակրոն
195Երեկ, 23:51
Շենգավիթ վարչական շրջանում 24 ժամ ջուր չի լինի
124Երեկ, 23:36
««Մոսադը» տարիներ շարունակ հետևել է Խամենեիին և նրա թիկնապահներին»․ #DailyMail
235Երեկ, 23:21
Դատարանը կարճել է Մովսես Հակոբյանից և Արմեն Հարությունյանից շուրջ 4,5 միլիարդ դրամի բռնագանձման գործը
223Երեկ, 22:30
Արփինե Սարգսյանն աշխատանքից ազատել է ՆԳՆ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների
248Երեկ, 21:42
«Կներկայացվեն «գործի» վերաբերյալ լրացուցիչ տվյալներ»․ Արամ Վարդևանյան
177Երեկ, 19:18
