«Գայլերի ոհմակի նման հարձակվելու են մարդկանց վրա»․ տնտեսվարող

Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող տնտեսվարողների մեծ մասը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին, նրանցից մեկն անգամ լրատվականներին «գայլերի ոհմակ» անվանեց։ «Ձեր օգնությամբ ենք կարողանում հարցեր բարձրացնել, շնորհակալություն ձեր աշխատանքի համար»,- իրավիճակը փրկեց ակցիայի մասնակիցներից մեկն, ով պարզաբանեց, որ մարդիկ վախենում են տեսախցիկների առջև խոսել․ «Գայլերի ոհմակ ասելով՝ ձեզ նկատի չունեն, այլ որ լուսաբանելուց հետո «գայլերի ոհմակի» նման կհարձակվեն մեր ժողովրդի վրա»,- ասաց անհատ ձեռներեց տիկին Կարինեն։ Խոսելով ԱԺ-ում կայացած քննարկման մասին՝ նշեց․ «Հայտնեցին, որ շրջհարկի բարձրացման որոշման կասեցման հնարավորությունը զրո է, բայց հիմա պետք է հասնենք նրան, որ ընդհանրապես հետ քաշեն որոշումը։ Իրենք այնպես են ներկայացնում, կողքից լսողը կմտածի՝ մենք խուսափում ենք հարկեր վճարելուց, նման բան չկա։ Այ էդ «գայլերի ոհմակից» ենք վախենում, որ հարձակվելու են մարդկանց վրա»,- ասաց տնտեսվարողը։

«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
37813.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
111613.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
43512.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
42712.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
31412.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
77811.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
120311.08.2026, 21:04
«Երկիրդ պղնձի մեծ պաշարներ ունենա ու գեթ մեկ ձուլարան չթողե՞ս աշխատի»․ Նարինե Կիրակոսյան
35011.08.2026, 16:54