«Չգիտեմ՝ թոռներիս երեխեքը կտեսնե՞ն ԵՄ անդամակցության թեկնածության հարցը». Գեղամ Մանուկյան
![]() 192 Երեքշաբթի, 11 փետրվարի, 2025 թ., 13:48 Քննարկվում է քաղաքացիական նախաձեռնության կարգով ներկայացված «ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծն ընդունելու մասին հարցը: «Չգիտեմ՝ իմ թոռների երեխեքը կտեսնե՞ն ԵՄ անդամակցության թեկնածության հարցը, բայց մի բան հաստատ է՝ էս նախաձեռնությունը պատմության մեջ մնալու է նրանով, որ նախաձեռնող խումբ է ստեղծվել, և ցանկություն է հայտնել անդամակցել մի կազմակերպության, որը գոյություն չունի: Սեպտեմբերի 5-ին դիմում եք ներկայացրել ԿԸՀ, օրեր հետո նամակ եք գրել, որ նախագծում սպրդել է վրիպակ ու Եվրոպայի միության փոխարեն առաջարկել եք փոխել՝ Եվրոպական միություն: Զավեշտն այն է, որ ձեր բլանկի վրա մնացել է նույնը՝ Եվրոպայի միությանը ՀՀ անդամակցության»,- դիմելով նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանին՝ ասաց ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Զեյնալյանն ասաց. «Ձևաթուղթը՝ Եվրոպական միությանը անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին է, ձեր ձեռքի տակ հնացած տվյալներ են: Վրիպակը սպրդելուց հետո, բոլոր փաստաթղթերում տեղ է գտել ճշգրիտ անվանումը»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
