«Թոկի պես՝ Նիկոլով փաթաթվել են մեր վզին»․ Աննա Մկրտչյան
![]() 230 Երեքշաբթի, 11 փետրվարի, 2025 թ., 18:05 «Հարգելի հայրենակիցներ, ընդամենը վերջերս պարզվեց, որ հարևան Վրաստանում չհաջողված, բայց երկիրը զավթելու փորձի վրա ավելի քան 40 միլիոն էին ծախսել։ Իսկ որքա՞ն ծախսած կլինեն Հայաստանում պետական հեղաշրջման հաջողված փորձի վրա, կարծում եմ՝ կարող եք պատկերացնել»,- ԱԺ ամբիոնից հայտարարությունների ժամին այս մասին հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։ Պատգամավորի դիտարկմանբ՝ շատ է խոսվում այն մասին, որ իշխանազավթները հնարավոր ամեն ինչ արել են, աններելի ամեն քայլ․ դավաճանել են, ծախել, ահաբեկել, սպանել, կեղեքել են։ «Ինչո՞ւ չի ստացվում սրանց հեռացումը․․․ Իրենց տերերին դեռ պետք են, բա այդքան փող են ծախսել իրենց բերելու վրա։ 2018 թվականին Հայաստանում պետական հեղաշրջում կատարելու վրա այդքան ռեսուրս են ծախսել, հո հեշտ ու հանգիստ չե՞ն թողնելու ու հեռանան՝ առանց հայկականությունը վերջնականապես բնաջնջելու։ Հո ձեզ թույլ չե՞ն տալու հայրենիք պաշտպանել, երկրի շահ պաշտպանել։ Սրան զուգահեռ՝ մեկ այլ հարց կա, բա լավ, ո"նց եկան, ո՞վ բերեց։ Այս հարցի պատասխանն էլ շատ ակնհայտ է, եթե ցանկություն կա ուղիղ նայել կատարվածին։ Իրականում թուրք-ադրբեջանական ֆինանսավորմամբ, ընդ որում՝ իրենց իսկ խոստովանությամբ, տարբեր երկրներում հեղաշրջումներ կատարած ուժերի կողմից Հայաստանում ծվարել էին տարբեր կազմակերպություններ, որոնց նպատակը միայն քանդել, կեղծել, ստել, Հայաստանի տարբեր շերտերի միջև ատելություն սերմանելն էր։ Մենք, իհարկե, այստեղ բացառություն չենք, աշխարհի տարբեր պետություններում թաքնված հեղաշրջումները հենց այսպես է, որ տեղի են ունենում՝ շատ մեծ փողով պետք է գտնել մարդկանց, ովքեր պատրաստ են ծախվելու։ Եվ մեզ մոտ էլ են գտել մեկին, ով հայ ժողովրդի ցավը, հայ ժողովրդին ցավեցնելն իր համար հաճույքով դարձրեց փող աշխատելու միջոց, աթոռի պահպանության հենարան»,- նշեց Աննա Մկրտչյանը։ Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն իր իշխանության պահպանությունը տեսավ միայն Արցախը ծախելու, օրեցօր անկայունացող Հայաստանը դեպի բռնապետացում տանելու ճանապարհով, և հաճույքով ստանձնեց դերը՝ տրորելու հայոց պետականությունն ու արժեքները։ «Այ սրա համար են արվում բոլոր տեսակի գունավորները, վարդերը և թավիշները, որ թոկի պես, իսկ մեր դեպքում՝ Նիկոլով փաթաթել են մեր վզին, ու վստահեցնում եմ՝ խեղդամահ են անելու։ Իսկ խեղդամահ չլինելու համար պետք է այդ թոկը դեն շպրտել»,- ընդգծեց Մկրտչյանը՝ հավելելով՝ վստահ եմ՝ մենք այն դեն ենք շպրտելու։ |

«Առաջնորդին գնահատիր կատարածով, այլ ոչ երբեք փողոցային էժան բեմադրություններով»․ Սենոր Հասրաթյան
66Երեկ, 23:48
«Ես ստացել եմ հստակ ազդակներ՝ միասին առաջ գնալու»․ Մամիկոն Ասլանյան (տեսանյութ)
67Երեկ, 23:42
«Իշխանության վախերն անդառնալի հետևանք են թողնում ազատ խոսքի իրավունքի վրա»․ Մանե Թանդիլյան
95Երեկ, 23:12
«Իրանական ռազմաքաղաքական համակարգը ստեղծված է ցանկացած շոկ կլանելու կարողությամբ»․ Վարդան Ոսկանյան
122Երեկ, 22:54
«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանին հրավիրել են Քննչական կոմիտե (տեսանյութ)
115Երեկ, 21:30
«Չպետք է թույլ տաք, որ Հայաստանը վերածվի օտարի կամակատար վասալի»․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ)
162Երեկ, 21:18
«Հայաստանը սկսել է բռնապետացվել, և դա ամրագրված է նաև միջազգային զեկույցներով»․ Արմեն Աշոտյան (տեսանյութ)
111Երեկ, 21:00
«Զբաղված ենք ոչ թե ազգային ներուժը զարգացնելով, այլ ոչնչացնելով»․ Տարոն Սիմոնյան
166Երեկ, 20:42
