«Մարդն անասունից հիշողությամբ է տարբերվում, թարմացնե՞մ ձեր կարճ հիշողությունը». Արմենուհի Վարդանյան

Լրագրող Արմենուհի Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մարդն անասունից հիշողությամբ է տարբերվում:
Թարմացնե՞մ ձեր կարճ, շատ կարճ հիշողությունը:
Արցախյան սեպտեմբերյան մեկօրյա պատերազմին նախորդել էր երկարատև, հյուծիչ բլոկադան: Մի բուռ Արցախում ՍՈՎ էր... Հումանիտար աղետ:
Արցախը շրջափակվել էր դեռևս 2022-ի դեկտեմբերից, պատերազմը տեղի ունեցավ 2023-ի սեպտեմբերի 19-20-ին:
Ադրբեջանը, վստահաբար, չէր կարող պատկերացնել, որ կլինի դիմադրություն, որովհետև Ստեփանակերտը շրջափակված էր, արգելափակված էին բոլոր ճանապարհները: Բայց Արցախը կռվեց, արցախցին այդ մեկ օրվա ընթացքում մեծ վնաս է պատճառել հակառակորդին: Պաշտոնական տվյալների համաձայն, մեկօրյա պատերազմի արդյունքում Ադրբեջանը տվել է առնվազն 203 զոհ և 500 վիրավոր: Ընդհանուր կորուստների զգալի մասը կրել են ադրբեջանական «Կոմանդո» բրիգադների գրոհային ստորաբաժանումները:
Այս կռվում արցախցու համար փախչելու տեղ չկար էլ: Սա նման չէր նախորդ կռիվներին: 44-օրյա պատերազմը փոքրացրել էր բնագծերը: Մարդիկ արդեն ոչ թե հայրենիքն էին պաշտպանում, այլ կոնկրետ՝ իրենց կանանց ու երեխաներին, որովհետեւ թշնшմին արդեն գյուղերում էր ու Ստեփանակերտի մատույցներում: Ուստի սեպտեմբերի 19-20-ը պարզապես վերջին մարտ էր՝ լինել-չլինելու: Ու այդ վերջին մարտը տվել են՝ շատ տեղերում մինչև վերջին փամփուշտը:
Քանի՞ հոգու հետ եք խոսել... Թե՞ հեշտ է տաքուկ կաբինետներում դատողություններ անելը ու 20-25 տարեկան աղջկա վրա հոխորտալը՝ թե կռվեիք:
Տեսանյութում Գագիկ Խաչատրյանն է: Հարցուփորձ արեք, կիմանաք՝ մարդ-երկաթ է, ով մասնակցել է բոլոր պատերազմներին ու հերոսական բազմաթիվ դրվագներ կան: Նա չի պատմել, նա համեստորեն լռում էր: Իր ընտանիքից սեպտեմբերի 19-20-ին երեք տղամարդ է գնացել ճակատ, ինքը՝ երկու որդիների հետ: Կռվել է մինչև վերջին փամփուշտը և միայն հրաշքով չի զոհվել: Հետաքրքրե՞ց՝ գտեք, կպատմի:
Բայց ձեզ հետաքրքիր չէ, դուք շարունակեք պոպուլիզմով զբաղվել: Լավ է, Ալեն Սիմոնյան, էսօր չթքեցիր խորհրդարանում՝ էն արցախցի լրագրող աղջկա ուղղությամբ: Էլի լավ պրծանք»:

Հայաստանի Հանրապետությունը նշում է անկախության 35-ամյակը
2708:12
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ
4307:36
«Ամեն ինչ չէ, որ պետք է ներել». Լիաննա Խաչատրյան (լուսանկար)
8203:06
«Դուք անընդհատ լսելու եք ձեր մասին ճշմարտությունը, քանի հատ ուզում եք ռազմավարական դատ սկսեք». Հովհաննես Իշխանյան
10402:06
«Մարդը կամ ունի հայրենիք, կամ անհայրենիք է». Հասմիկ Սողոմոնյան
10801:18
«Պատերազմը դադարեցնելու լուրից հետո զոհվեցին բոլորը». Ազատ Ադամյան
12200:54
«Կառավարության ընտրությունն է՝ խնամքի հաստատությունները թողնել առանց արտաքին հայացքի». Մուշեղ Հովսեփյան
9800:36
Բրազիլացին ձերբակալվել է ChatGPT-ով որդուն սպանելու ծրագրեր մշակելուց հետո
21900:12