Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը

Գալիլեայի ծովի հյուսիս-արևմտյան ափին՝ հնագույն Մագդալա քաղաքի տարածքում, հնագետները հայտնաբերել են I դարով թվագրվող սինագոգ։ Մագդալան Աստվածաշնչում հիշատակվում է՝ որպես Մարիամ Մագդաղենացու հայրենի քաղաք։
Հնագիտական ուսումնասիրությունների համաձայն՝ կառույցը բաղկացած է եղել նախասրահից և ավելի մեծ ընթերցասրահից, որը շրջապատված է եղել քարե նստարաններով։ Պեղումների ընթացքում հայտնաբերվել են նաև սյուների, պատերի ներկազարդման և խճանկարային հատակի մնացորդներ։ Սինագոգի ընթերցասրահում՝ խճանկարի հիմքի տակ, հայտնաբերվել է մ.թ. 43 թվականով թվագրվող մետաղադրամ։
Շենքի մոտ հայտնաբերվել է նաև կրաքարե բլոկ՝ մանրակրկիտ փորագրություններով, որը հայտնի է՝ որպես «Մագդալայի քար»։ Դրա վրա պատկերված են կրոնական և ճարտարապետական մոտիվներ, այդ թվում՝ յոթճյուղ մենորա։ Իսրայելի Հնությունների վարչության գնահատմամբ՝ սա Երկրորդ Տաճարի ժամանակաշրջանից հայտնի մենորայի ամենավաղ պատկերներից է, որը հայտնաբերվել է Երուսաղեմից դուրս։
Սինագոգի հայտնագործությունն առանձնահատուկ հետաքրքրություն է առաջացրել, քանի որ այն գոյություն է ունեցել այն ժամանակաշրջանում, երբ, ըստ Ավետարանների, Հիսուսը շրջել է Գալիլեայում և քարոզել սինագոգներում։ Սակայն հնագիտական տվյալները չեն թույլ տալիս հաստատել, որ Հիսուսը քարոզել է հենց այս շենքում։
Պեղումները նաև ցույց են տվել, որ I դարում Մագդալան զարգացած և ակտիվ հրեական քաղաք էր։ Այստեղ հայտնաբերվել են փողոցներ, բնակելի տներ, խանութներ, ջրամատակարարման կառույցներ և հրեական ծիսական լոգարաններ։ Այս ամենը վկայում է, որ քաղաքում գոյություն է ունեցել մեծ և ակտիվ համայնք, որտեղ շրջիկ ուսուցիչները կարող էին ունենալ ունկնդիրներ։

«Ադրբեջանի լոբբիստները կարողացել են ՌԴ-ում կինոթատրոններից հանել տալ հայ հերոսի մասին ֆիլմի ցուցադրումը». Սյուզի Բադոյան
121Երեկ, 23:48
Նախապատրաստվում է «Վիշապաքարերը և Տիրինկատարի հնավայրը» հայտ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության հիմնական ցանկում ընդգրկելու նպատակով
134Երեկ, 19:18
«Արցախի դարավոր սրբությունների հետ ի՞նչ է լինելու»․ Սամվել դպիր Գրիգորյան
155Երեկ, 15:42
«Քահանայական ձեռնադրությունը՝ եկեղեցու յոթ սուրբ խորհուրդներից մեկը». Սամվել դպիր Գրիգորյան
32423.11.2026, 00:24
Հայաստանի պատմության թանգարանն ու Աթենքի ազգային հնագիտական թանգարանը համատեղ ցուցահանդեսներ կիրականացնեն
31723.11.2026, 00:12
Հին Կապանում հայտնաբերվել է իշխանական գավազանի բրոնզե գլխիկ (լուսանկար)
32022.11.2026, 23:30
Աֆրիկյան եղբայրներ․ հայ բարերարներ, որոնք իրենց հետքն են թողել Երևանի պատմության մեջ (լուսանկար)
29822.11.2026, 23:12
«Արցախ» կամերային նվագախումբը հայտարարություն է տարածել
22922.11.2026, 19:54