Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի դեսպանատները զգուշացնում են լարվածության աճի վտանգի մասին

Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելությունները նախազգուշացումներ են տարածել ԱՄՆ-ի քաղաքացիներին՝ ռազմական հակամարտության անսպասելի սրման վտանգի վերաբերյալ: Ճանապարհորդներին խորհուրդ է տրվում հետևել օդանավակայանների և ավիաընկերությունների գործունեությանը:
Այս նախազգուշացումները հայտնվել են ԱՄԷ-ում, Լիբանանում, Իսրայելում, Հորդանանում, Իրաքում, Սաուդյան Արաբիայում, Բահրեյնում, Կատարում, Քուվեյթում և Օմանում ԱՄՆ դեսպանատների կայքերում:
Հաղորդագրությունները զգուշացնում են ամերիկացիներին, որ տարածաշրջանում իրավիճակը կարող է արագ սրվել: Մերձավոր Արևելք մուտք գործել կամ լքել պլանավորողներին խորհուրդ է տրվում նախապես ստուգել թռիչքի կարգավիճակը և օդանավակայանների գործունեության հնարավոր փոփոխությունները: Այս նախազգուշացումների ֆոնին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վաղաժամ լքել է Քեմփ Դեյվիդը և շաբաթ երեկոյան վերադարձել Վաշինգթոն: Սպիտակ տան մամուլի ծառայության տվյալներով՝ նա «Էլիպս» է ժամանել մոտավորապես ժամը 20:00-ին:
Նախագահի վաղաժամ վերադարձի պատճառները պաշտոնապես չեն նշվել:

Սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանը կնվազի (լուսանկար)
5608:24
«Մի քանի առաջարկ՝ Երևանում խցանումները նվազեցնելու վերաբերյալ»․ Ոսկան Սարգսյան
12600:48
SpaceX-ին թույլատրվել է ուղեծիր դուրս բերել մեկ միլիոն արբանյակ
31100:01
Ողբերգություն Կահիրեյում. առնվազն 30 մարդ է զոհվել
323Երեկ, 23:49
«Կոնկրետ առաջարկ ունեմ քաղբանտարկյալների վերաբերյալ». Կարեն Վրթանեսյան
130Երեկ, 22:48
Ամերիկացի միլիարդատերը գնել է «Լուկօյլի» ակտիվներն Ադրբեջանում
318Երեկ, 22:37
Վլադիմիր Պուտինը պաշտոնանկ է արել Մուրմանսկի կալանավորված նահանգապետ Անդրեյ Չիբիսին
207Երեկ, 22:31
Վարդենյաց և Մեղրիի լեռնանցքներում, Սիսիանի տարածաշրջանում ձյուն է տեղում
108Երեկ, 22:00