Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կապի մեջ է հուսիների հետ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգթոնը մշտական կապի մեջ է իրանամետ եմենյան «Անսար Ալլահ» շարժման հետ, հաղորդում է Fox News-ը։
«Նախագահը (Դոնալդ Թրամփը) ասել է, որ Միացյալ Նահանգները մշտական կապի մեջ է հուսիների հետ, և որ նրանք համաձայնել են չմասնակցել Միացյալ Նահանգների դեմ մարտական գործողությունների»,- հեռուստաալիքին հաղորդել է լրագրող Թրեյ Յինգսթը։
Նրա խոսքով՝ ամերիկացի առաջնորդը շաբաթավերջին Եմենում ստեղծված իրավիճակն անսովոր չի համարում։ «Նա այս շաբաթավերջը բնութագրել է՝ որպես ոչ մի այլ շաբաթավերջից չտարբերվող՝ չնայած տարածաշրջանում ԱՄՆ-ի քաղաքացիներին ուղղված նախազգուշացումներին», - նշել է Յինգսթը։
Ավելի վաղ Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում ԱՄՆ-ի դեսպանատները կրկին հիշեցրել են ամերիկացիներին տարածաշրջանում լարված իրավիճակի պատճառով զգոն մնալու անհրաժեշտության մասին։ Հորդանանում, Իսրայելում, Իրաքում, Կատարում, Բահրեյնում, Սաուդյան Արաբիայում, Օմանում, Արաբական Միացյալ Էմիրություններում և Լիբանանում ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելությունները հայտնել են, որ Մերձավոր Արևելքում լարվածության պատճառով անվտանգության իրավիճակը շարունակում է մնալ մարտահրավերային՝ անսպասելի սրման հնարավորությամբ։

«Գերիների և անհետ կորածների հարցը պետք է փնտրել Ադրբեջանի հետ խաղաղության ամրապնդման, ինստիտուցիոնալացման կետում». Արարատ Միրզոյան (տեսանյութ)
2711:54
«Թուրքիան սահմանը չի բացելու, քանի որ դա թույլ չի տալու Ադրբեջանը». Թաթուլ Հակոբյան
6111:18
ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6710:06
Սամվել Կարապետյանը կալանավորվել է մեկ ամսով
8910:00
«Կան հարցեր, առաջնահերթություններ, որոնց վերաբերյալ մեկ ընդհանուր մոտեցում ձևավորելը խիստ անհրաժեշտ է». Տիգրան Աբրահամյան
7709:54
Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանք կիրառելու հարցի քննարկումը շարունակվել է ամբողջ գիշեր
6409:36
ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում․ «Հրապարակ»
7109:18
Սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի (լուսանկար)
8507:24