«Երբ տնտեսվարողն իր ապրանքներն օրինական գրանցում է՝ հարկերը նվազում են՝ դառնալով 1%»․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ շրջանառության հարկի փոփոխությանը՝ մասնավորապես խոսելով առքուվաճառքի գործունեություն ծավալող, շրջանառության հարկով աշխատող տնտեսվարողների մասին․ «Այս ոլորտում շրջհարկ վճարողների 61,7%-ը տարեկան ցույց է տալիս մինչև10 մլն դրամի շրջանառություն։ Եթե վերցնենք, որ 10 մլն է, բայց իրականում հաստատ այդքան չէ, ապա ստացվում է, որ այդ հաշվարկով օրը մոտավորապես 27 000 դրամի առևտուր են անում։ Ըստ տնտեսագիտական հաշվարկների՝ այդ բիզնեսները պետք է գոյություն չունենան։ Պետք է փակվեն, եթե իրենց ցույց տված չափով են առևտուր անում։ Նրանք տարին վճարում են մաքսիմում 500 հազար դրամ հարկ։ Ասում են՝ բա մենք սրա համար էինք հեղափոխություն արե՞լ, այո՛, նաև դրա համար ենք հեղափոխություն արել, որ մեր հարկային պարտավորությունները թափանցիկ ձևով իրականացնենք։ Մյուս կողմից ահազանգ ենք ստանում, որ ՀԴՄ չեն տպում և այլն։ Իրենց ցույց տված շրջանառությունը բավարար չէ իրենց գոյության համար։ Մենք, ընդհակառակը, հարկը նվազեցրել ենք, երբ որ քաղաքացին մեր այս հաշվարկով իր ապրանքներն օրինական գրանցում է՝ հարկերը նվազում, դառնում են 1%»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ փոփոխության նպատակներից մեկն էլ «փաստաթուղթ չտվող խոշորների հետևից գնալն է»։

Մարզերում գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքներ արտադրող 54 ընկերություններից միայն 2-ում խախտումներ չեն հայտնաբերվել
8516:36
«ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը կերկարաձգվի մինչև 2036 թվականը»․ Լիխաչով
14815:49
«ՔՊ-ական ծանոթ պետք է մեջտեղ գցենք, որ ցեմենտ կարողանանք առնել»․ Սարգիս Տեր-Եսայան
11114:24
«Հանձնաժողովը դեռ չի հրապարակել հունիսի կարկտահարության վնասները»․ Ոսկան Սարգսյան
10712:48
«Հայաստանում ներդնում անել կհամաձայնեն միայն հանցագործներն ու կրիմինալ սինդիկատները». Արթուր Դանիելյան
17100:42
«Փաշինյանը հայտարարել էր, թե բենզինի ներմուծման արդյունքում գինը նվազել է շուրջ 20 տոկոսով»․ Գևորգ Թոսունյան
188Երեկ, 15:48
«Բենզինը և դիզելը ռեկորդային գներ են սահմանում»․ Արշակ Սարգսյան (տեսանյութ)
194Երեկ, 14:42
Ռուսաստանը շարունակում է արգելել Հայաստանից ձկան և կաթնամթերքի ներմուծումը
81125.09.2026, 22:19