«Էդ դուք եք ճանաչել ԼՂ-ն Ադրբեջանի մաս, ուզենայիք էլ, չէիք կարա ուրիշ բան անել»․ Նիկոլ Փաշինյանը՝ նախկին իշխանություններին
![]() 291 Չորեքշաբթի, 12 փետրվարի, 2025 թ., 19:06 «Մեր գործընկերները, որ ասում են՝ արցախահայերը սենց, արցախահայերը նենց, բա իրենք արցախահայ չե՞ն: Այս մասին, այսօր՝ փետրվարի 12-ին, ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի դիտարկումներին: «Էդ որ արցախահայերին էթնիկ զտման են ենթարկել, բա ո՞նց է եղել, որ իրենք էթնիկ զտման չեն ենթարկվել»,- նշեց վարչապետը, որից հետո ընդդիմադիր պատգամավորներ Գառնիկ Դանիելյանը և Գեղամ Մանուկյանի տեղից սկսեցին բղավել, նիստը վարող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հորդորեց չբղավել և սպասել հարց տալու իրենց հերթին։ Փաշինյանը շարունակեց. «Դուք 1998 թվականին Երևանում էլ, ուրիշ տեղեր էր տուն-տեղ, բիզնես, միլիոններ, միլիարդներ ունեիք: Բա որ էթնիկ զտման մասին ենք խոսում, բա ձեզ ո՞վ է էթնիկ զտման ենթարկել, որ դուք 1998-ից Հայաստանում եք: Եվ այո, առանց էթնիկ զտման ենթարկվելու եկել եք ու ի՞նչ եք արել; Այո, Սադարակում բանակցել եք այն, ինչ բանակցել եք: Մեզ էլ ասում եք՝ ճանաչեցիք․․․ Էդ դուք եք ճանաչել: Ուրիշ բան ասեմ՝ ազնվության համար ասեմ, որ ուզենայիք էլ, չէիք կարող չճանաչել: Սա է պրոբլեմը: Դրա համար ասում եմ՝ եկեք քաղաքական կսմիթների ժանրը դնենք մի կողմ, ճշմարտությունը այն է, որ ինչ էլ անեիք, չէիք կարող չճանաչել, ուրիշ տարբերակ չունեիք: Դուք էլ չունեիք, ձեզնից առաջ էլ չկար, ձեզնից հետո էլ չկար: Այլ բան, որ մենք դա չենք խոստովանում, չենք խոստովանում որովհետև մենք պրոբլեմ ունենք ճշմարտության հետ առերեսվելու հետ։ Չէիք կարա ուրիշ բան անել, ոչ թե կարեցել եք, չեք արել, այլ ուզենայիք էլ, չէիք կարա»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
