Անհետ կորածների հարազատների հետ փակ հանդիպումից հետո իշխանությունը գործի է անցել․ «Հրապարակ»
![]() 119 Այսօր, 08:48 «Հրապարակ»-ը գրում է․ «Անհետ կորածների հարազատների մասնակցությամբ ԱԺ-ում թեժ քննարկումից հետո իշխանությունները հասկացել են, որ նրանց դժգոհությունները՝ պետական ինստիտուտների անգործության մասով, կարող են իրենց չներվել: Եվ ԱԺ պաշտպանության հանձնաժողովում մի քանի օր առաջ աշխատանքային փակ քննարկում է եղել՝ ՆԳ, արդարադատության նախարարների և այլ պաշտոնյաների մասնակցությամբ, որ իրավական սահմանում տրվի «անհետ կորած» անձանց կարգավիճակին: Անհետ կորածների հարազատները ստիպված են լինում դատական կարգով հասնել մահացածի կարգավիճակի հաստատմանը, որ օգտվեն պետական աջակցությունից։ «Անհետ կորածի մասին» օրենքի նախագիծը տարիներ շարունակ օրենք չի դառնում, քանի որ պետական կառույցների դիրքորոշումները տարբեր են։ ՊՆ-ում կարծում են, որ այս հարցերն ամբողջությամբ կարգավորված են՝ առանձին օրենքի կարիք չկա։ Սակայն հանձնաժողովի քննարկմանը եկել են համոզման, որ պետք է առանձին օրենքով սահմանել այդ կարգավիճակը։ Անհետ կորածների և նրանց հարազատների իրավունքների խնդիրները ծագել են դեռ արցախյան առաջին պատերազմի ժամանակ։ Պաշտոնական տվյալներով՝ 1988-2005 թթ. կար 437 անհետ կորած, որից 224-ը՝ զինծառայող, 213-ը՝ խաղաղ բնակիչ: 2020-ից հետո կա 187 զինծառայող, 21 քաղաքացիական անձ։ Որոշվել է, որ օրենքը պետք է վերաբերի բոլոր ժամանակներին»։ |
«Ով թաքնված ա եղել՝ արժանապատիվ ապրում ա, իսկ ով կռվել ա՝ չէ»․ ազատամարտիկ (տեսանյութ)
5414:24«Հանրագիր ենք ներկայացրել ՀՀ նախագահին՝ համազգային շահերի հստակեցման վերաբերյալ»․ ուսանողներ
7013:48«ԵՊՀ-ում ունենք գիտաշխատողներ, որոնց վարձատրությունը շատ ավելին է, քան պետական բարձրաստիճան պաշտոնյաներինը». Ժաննա Անդրեասյան (տեսանյութ)
7213:36«Պարոն Փաշինյանը նաև օրենսդիր դաշտի գլխավոր հրամանատարն է»․ տնտեսվարող (տեսանյութ)
8213:12«Հարկերը վճարենք ու տեսնենք, թե իրենք ինչ ցոփ ու շռայլ կյանք են վարում»․ տնտեսվարող (տեսանյութ)
8212:48Մանվել Փարամազյանը հերքել է իրեն դանակահարելու լուրը
8512:06Բաքվում այսօր շարունակվելու է Ռուբեն Վարդանյանի գործով կեղծ դատավարությունը
8511:36Տնտեսվարողները շարունակում են բողոքել հարկերի բարձրացումից․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
10511:06