Չարենցավանի կամրջի տակ ընկած կնոջ մարմինը հայտնաբերվել է մի քանի կմ հեռավորության վրա՝ «Արգել ՀԷԿ»-ում

Օգոստոսի 29-ին, ժամը 18։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Չարենցավանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Չարենցավան քաղաքի կամրջի տակով հոսող գետում դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ գետը քշել տարել էր մարմինը, մոտ 40 րոպե որոնողական աշխատանքների արդյունքում մարմինը դեպքի վայրից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող «Արգել ՀԷԿ»-ում է հայտնաբերվել։ Փրկարարները, ոստիկանները, քաղաքացիներն ու «Արգել ՀԷԿ»-ի աշխատակիցները մեծ դժվարությամբ այն դուրս են բերել։
Դեպքի մասին ոստիկանության Չարենցավանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։Դեպքի փաստով Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քրեական և համայնքային ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Արփինե Բ․-ն է։ Տեղի ունեցածը դժբախտ պատահար է, թե ինքնասպանություն՝ պարզվում է։

Մեծամորում 27-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել է
161Երեկ, 23:54
«Զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ»․ ՔԿ
196Երեկ, 21:42
Իրանը հարվածել է ամերիկյան 11 բազայի
387Երեկ, 18:11
Աթենքում տղամարդը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրա (տեսանյութ)
605Երեկ, 14:51
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում Amazon-ի տվյալների կենտրոնին
713Երեկ, 10:46
Իրանը հարվածել է Քուվեյթում ԱՄՆ երեք բազաներին
462Երեկ, 09:29
Երևանում ծառը, որի մասին բազմիցս ահազանգել են, տապալվել է՝ վնասելով գազախողովակներ, ավտոմեքենաներ
30020.07.2026, 23:48
Ահազանգ է ստացվել, որ Գյումրիում տնակներ են այրվում․ ՆԳՆ
29120.07.2026, 23:36