«Երեխաներին ուղարկեք խմբակներ, դրա համար հետո սոցկրեդիտ եք ստանալու»․ Նիկոլ Փաշինյան

«Երեխաներին ուղարկեք խմբակներ, դրա համար հետո սոցկրեդիտ եք ստանալու»,- կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տեղեկացնելով, որ Կառավարությունն ընդլայնում է համընդհանուր հայտարարագրման դեպքում սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակը։
Ըստ կառավարության որոշման կրեդիտների վերադարձ կլինի նաև հետևյալ դեպքերում․
Երաժշտական, արվեստի, պարարվեստի դպրոցների, արտադպրոցական կազմակերպությունների, մարզադպրոցների համար կատարված ուսվճարների (ԿԳՄՍ կողմից երաշխավորված ծառայությունների դեպքում), միջնակարգ, ընդհանուր մասնագիտացված, հատուկ կրթական ծրագրերի շրջանակում դասագրքերի վարձակալության ծախսերի (յուրաքանչյուր աշակերտի համար՝ 3000 դրամ),
2024-2025 թվականների ընթացքում ատամնաբուժական ծառայությունների գծով ծախսերի:
Եկամտահարկից գումար կփոխանցվի, եթե այս վճարումներն անկանխիկ են կատարվել (բացառությամբ դասագրքերի համար վճարը):
Հայտարարագրումից հետո մինչև 100,000 դրամ եկամտահարկի հետվերադարձ կլինի նաև 2024 թվականի համար.
Արձագանքելով որոշման նախագծին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ մինչ այս քաղաքացիները կարող էին ետ ստանալ սոցիալական կրեդիտը մանկապարտեզների, դպրոցների ու բուհերի ուսման վարձերի պարագայում, նաև՝ առողջապահության ապահովագրության դեպքում։
Նա շեշտեց, որ «խոսքը միայն ու միայն աշխատած և եկամտային հարկ վճարած քաղաքացիների մասին է»։

Զելենսկին Ուկրաինայի բյուջեի դեֆիցիտը բնութագրել է «տիեզերական չափի»
50018.09.2026, 19:48
«Ռուսաստանն ունի գազի՝ աշխարհում ամենամեծ պաշարները». Պուտին
51618.09.2026, 18:25
«Պաշտոնյաների աշխատավարձերը կրկին կբարձրանան. աղքատության մակարդակը 21,7% է». Գառնիկ Դանիելյան
37517.09.2026, 20:48
«Եթե ադրբեջանական բենզինը չլիներ՝ ՀՀ-ում բենզինը մի քանի հարյուր դրամով կթանկանար»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
37817.09.2026, 15:12
«150 դրամ ուղեվարձն ի սկզբանե ընդունածները կարոտ են մնալու այդ նույն 150-ին»․ Մանուկ Սուքիասյան
39216.09.2026, 17:00
«Տարվա սկզբից մինչև հիմա ինչքա՞ն է աճել գյուղատնտեսությունը». Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
39216.09.2026, 16:54
«Առաջիկայում սպասվում է գազի գնի թանկացման ռիսկ»․ Գառնիկ Դանիելյան
33016.09.2026, 15:12
«Միտք եք տալիս ռուսական կողմին, թե գազը թանկացրեք, որ իշխանափոխություն անենք». Տարոն Չախոյանը՝ ընդդիմադիրներին
32216.09.2026, 13:18