Ադրբեջանը Հայաստանի դեմ հայց է ներկայացրել ՀԱԱԳԱ-ի արբիտրաժային դատարան

Ադրբեջանը Հայաստանի դեմ հայց է ներկայացրել ՀԱԱԳԱ-ի մշտական արբիտրաժային դատարան՝ պահանջելով փոխհատուցել իբրև թե Արցախում շրջակա միջավայրի և եզակի բնության «ոչնչացման» համար։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն:
Հայցը ներկայացվել է փետրվարի 12-ին՝ Եվրոպայում վայրի կենդանական և բուսական աշխարհի և բնական միջավայրերի պահպանման մասին 1979 թվականի կոնվենցիայի համաձայն («Բեռնի կոնվենցիա»): Փաստաթղթում նշվում է, թե Հայաստանը թույլ է տվել այն կոնվենցիայով ստանձնած շրջակա միջավայրի պահպանության իրավական պարտավորությունների բազմաթիվ «խախտումներ»։
«Հայաստանի գործողությունները անդառնալի վնաս են հասցրել տարածաշրջանի կենդանական աշխարհին ու տեսակներին: Ադրբեջանը Հայաստանից պահանջում է ամբողջական փոխհատուցում կենսամիջավայրերի և կենդանական աշխարհի զանգվածային ոչնչացման համար, մասնավորապես այն գործողությունների համար, որոնք բացասաբար են ազդել հարյուրավոր տեսակների և կենսամիջավայրերի վրա։ Խոսքը նաև լայնածավալ անտառահատումների, էկոլոգիապես անարդյունավետ ծառահատումների, հանքարդյունաբերական գործուենության և հիդրոէլեկտրակայանների կառուցման մասին է»,- ասված է հաղորդագրությունում։

«Ուժայինների «լակատորներն» արդյունավետ աշխատում են միայն ընդդիմադիրներ որսալու համար»․ Դերենիկ Մալխասյան
2217:48
«Տեղեկություն կա, որ Կապանում ևս մեկ ադրբեջանցու են բռնել»․ Լիա Սարգսյան
6117:30
«Անկարայի գործնական քայլերն ավելի խոսուն են, քան հայ-թուրքական «կարգավորման» մասին հայտարարությունները»․ Շիրազ Խաչատրյան
5117:18
«Չի կարելի թույլ տալ, որ «Շաքին» փոխարինվի տարաբնույթ «Աղոթքների նախաճաշերով»»․ Վլադիմիր Մարտիրոսյան
4716:54
«Երկրում «խաղաղություն» է, ով ուզում մտնում-կրակում է»․ Մարգարիտ Եսայան
5716:30
«Ճի՞շտ եմ հասկանում, որ Փաշինյանն իրեն համեմատում է Քրիստոսի հետ»․ Արման Աբովյան (տեսանյութ)
6516:24
Սասուն Միքայելյանի սանիկին ձերբակալել են
7115:42
«Վաղուց է հստակ, թե Ալիևի մտքին ինչ կա»․ Արա Պողոսյան
7015:36