«Խնդիրը ոչ թե սպասումների կառավարումն է, այլ քաղաքական անորոշության վերացումը»․ Արման Բաբաջանյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Փաշինյանի հայտարարությունը ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մասին ավելի շատ հիշեցնում է հերթական քաղաքական մանևրը, քան իրական ռազմավարական որոշումը։ Եթե այս գործընթացը պարզապես «մենյուի ընդլայնում» է, ինչպե՞ս է հնարավոր ԵՄ-ին ինտեգրվել՝ միաժամանակ պահպանելով ԵԱՏՄ-ի տնտեսական համակարգը, ՀԱՊԿ-ի անվստահելի անվտանգային մեխանիզմները և ռուսական էներգետիկ կախվածությունը։ ԵՄ ստանդարտներին համապատասխանելը միայն թղթային բարեփոխումների հարց չէ, այլ քաղաքական համակարգի արմատական վերափոխման պահանջ։
Եթե կառավարությունը խոստովանում է, որ ԵՄ ինտեգրումը պահանջում է կոռուպցիայի դեմ իրական պայքար, թափանցիկ տնտեսություն, անկախ դատական համակարգ և ինստիտուցիոնալ փոփոխություններ, ապա ինչպե՞ս է այդ ամենը համադրվում այն կառույցների հետ, որոնք հենց արգելափակում են այդ զարգացումը։ Եթե Հայաստանը շարունակում է կառչած մնալ ռուսական համակարգերին, ապա իրական ընտրության հնարավորությունը վերանում է, քանի որ որևէ երկիր չի կարող միաժամանակ լինել երկու քաղաքական և տնտեսական ճամբարներում։
Խնդիրը ոչ թե սպասումների կառավարումն է, այլ քաղաքական անորոշության վերացումը։ Եթե կառավարությունը չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից, ապա այս օրինագիծը դառնում է պարզապես նոր կեղծ հավասարակշռության փորձ, որը չի բերելու իրական արդյունքի։ Եթե Հայաստանը լրջորեն ընտրում է ԵՄ ուղղությունը, ապա առաջին քայլը պետք է լինի անկախության վերադարձը ռուսական ազդեցությունից, այլ ոչ թե «մենյուի ընդլայնումը»՝ բոլոր տարբերակները բաց պահելու պատրանքով»։
ԵՄ-ն պահանջում է հստակություն։ Հստակությունը չի կարող լինել «բալանսավորում»՝ երբ ընտրություն չես անում, այլ ընդամենը ժամանակ ես ձգում։ Այս քաղաքականությունը ոչ թե հնարավորություն է, այլ դանդաղ ինքնախաբեություն, որի գինը, ինչպես միշտ, վճարելու է պետությունը, ոչ թե իշխանությունը»:

«Սա սահմանային միջադեպ չէ, ՀՀ ինքնիշխան տարածքի, ՀՀ քաղաքացու անվտանգության հարց է»․ Մետաքսե Հակոբյան
5901:06
«Ադրբեջանը երբեք, ոչ մի պայմանագրով չի դադարելու մեզ ճնշել ու ներկայացնել իր պահանջները»․ Վարուժան Գեղամյան
6500:18
«Փաշինյանին ուղղված հրապարակային հրահանգներն իր անպատիվ քաղաքականության արդյունքն են»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
6700:06
«Երկիրը մտավ սև շրջան և ցայսօր չի կարողանում դուրս գալ այդ շղթայից»․ Մարգարիտ Եսայան
65Երեկ, 23:54
Թայվանը 25 տարվա ընթացքում առաջին անգամ ԱՄՆ-ից ստացել է F-16 կործանիչներ
107Երեկ, 23:30
«Պետականաշինությունը չի կարող հենվել էմոցիոնալ մանիպուլյացիաների վրա»․ Մհեր Մելքոնյան
60Երեկ, 23:12
«Հիմա Սյունիքն է լինելու վտանգի տակ․ իշխանությունը կարողանում է մեր ժողովրդին «քնեցնել»»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
70Երեկ, 22:42
«Գյուղերում արագ-արագ ասֆալտ են փռում, որ ձայն հավաքեն՝ տապալելով ամբողջ բյուջեն և չլուծելով խնդիրները»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
77Երեկ, 22:00