«Կարելի է վերջին 30 տարիների ընթացքում սեփականությունը չփոխած բնակարանների գույքահարկը թողնել անփոփոխ». Վահրամ Մարտիրոսյան

Գործարար Վահրամ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Գույքահարկի մասով կարելի է վերջին 30 տարիների ընթացքում սեփականությունը չփոխած բնակարանների գույքահարկը թողնել անփոփոխ, իսկ մնացածի բարձրացումն, իմ կարծիքով, արդար է։
Ես, որպես Երևանի կենտրոնի բնակիչ, չեմ համարում արդար, որ կաֆեի հաշիվը և բնակարանի գույքահարկը համադրելի են։ Իսկ առևտրային և օֆիսային տարածքների գույքահարկը, ընդհանրապես, պետք է անգամներով բարձր լինի։
Սա նաև տնտեսական քաղաքականության կոնցեպտուալ հարց է։ Իմ կարծիքով, հարկերը պետք է ցածր լինեն ակտիվ եկամտաբերությամբ սուբյեկտների վրա, և ընդհակառակը՝ պասիվ սուբյեկտների հարկային բեռը պետք է բարձր լինի։ Այլ կերպ ասած, բիզնեսները պետք է ունենան ցածր հարկային բեռ, մինչդեռ անշարժ գույքը, մեքենաները և այլ տիպի ունեցվածքը՝ բարձր հարկային բեռ։
Հանրային ռեսուրսը միշտ պետք է ուղղվի զարգացում ապահովող ճյուղերին»:

«Կույբիշևի» նավթավերամշակման գործարանը ԱԹՍ-ի հարվածից հետո դադարեցրել է նավթավերամշակման աշխատանքները
147Երեկ, 22:42
ՌԴ-ն սպառնում է նոյեմբերի 1-ից դադարեցնել Հայաստանին գազի մատակարարումը, եթե Երևանը չկատարի իր քաղաքական պահանջները
200Երեկ, 21:24
Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են էներգահամակարգերի ինտեգրման հարցը
120Երեկ, 18:54
«Հայկական ի՞նչ ապրանք է արտահանվել Ադրբեջան»․ հարց՝ Գևորգ Պապոյանին (տեսանյութ)
142Երեկ, 13:54
Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի
23823.09.2026, 13:48
««Խաչմերուկի» իրականացման բանալիները Թուրքիայի ու Ադրբեջանի ձեռքերում են»․ Սուրեն Սահակյան
24223.09.2026, 12:12
«Կառավարությունը բացահայտ մսխում է մեր հարկերը՝ իրենց փիառի համար»․ Դավիթ Գալստյան
32122.09.2026, 17:06
«Իրանական ավիափոխադրողները չեն կարողանա չվերթներ իրականացնել». Բեսենթ
114721.09.2026, 18:24