«Նախիջևանի վրա ազդեցության պայքար է ընթանում Թուրքիայի և Իրանի միջև». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ադրբեջանը շտապում է միջանցքային տրամաբանությամբ Նախիջևանի հետ կապ ստանալու հարցում ոչ միայն այն պատճառով, որ Հայաստանի իշխանությունը նրանց համար նախապայմաններով խոսելու և օրակարգ թելադրելու հնարավորություն է ստեղծել, այլ որ Նախիջևանի վրա ազդեցության և ինչու չէ՝ վերահսկման առումով լուռ, իսկ երբեմն՝ երևացող, պայքար է ընթանում Թուրքիայի ու Իրանի միջև:
Վերջին 10-15 տարիների ընթացքում Թուրքիան խորը ինտեգրացիոն ծրագրեր է իրականացնում Նախիջևանում՝ մշակութայինից մինչև զինված ուժեր:
Մի պահ Ադրբեջանն այնքան մոտ էր վերահսկողությունը կորցնելուն, որ մի քանի տարի առաջ, արմատական փոփոխություններ իրականացրեց Նախիջևանի կառավարման համակարգում, պաշտոնից ազատեց գրեթե բոլոր ազդեցիկ դեմքերին և Բաքվից՝ իր համար խիստ վստահելի դեմքեր նշանակեց:
Առհասարակ նախիջևանյան կլանը, Հեյդար Ալիևի մահից հետո, որքան էլ առաջին հայացքից տարօրինակ երևա, ոչ միայն դուրս է մղվում էլիտայից, այլ նրանցից շատերի նկատմամբ հետապնդումներ են սկսվում:
Իլհամ Ալիևի նպատակային քաղաքականությամբ, իսկ, միգուցե, որոշ դեպքերում անկախ իր կամքից, երկրի ներսում, վերջին տասնամյակում ադրբեջանական էլիտան խիստ փոփոխություններ է կրել, որում մեծ դեր ունի Ալիևի կինը (նրա ընտանիքը) և Թուրքիայի իշխանությունը:
Հատկապես 44-օրյա պատերազմից հետո, Ալիևի խորը դիմադրության պայմաններում, թուրքական ազդեցությունն ադրբեջանական պրոցեսներում բավականին աճել է, որի դրսևորումները, նաև դժգոհության տեսքով, որոշակի պարբերականությամբ արտահայտվում են նաև հրապարակային դաշտում»:

«Ռեժիմն իր առաջ խնդիր է դրել՝ լռեցնել բոլոր նրանց, ովքեր կհիշեցնեն իր հրեշավոր էությունը»․ Տիգրան Աբրահամյան
2409:42
«Ուժեղ Հայաստան»-ում Էդգար Ղազարյանի հետ լուրջ քննարկում է եղել․ «Ժողովուրդ»
3409:30
Բերդի պետը գողականներին համբուրելով է բարևում․ «Հրապարակ»
3409:24
Բանակում գողությունների համար ո՞վ պետք է պատասխան տա․ «Հրապարակ»
3509:18
«Իսրայելը զարմացած է Իրանի հրթիռային ներուժի վերականգնման արագությունից». #JPost
10809:07
«Կործանել է բանակցային պրոցեսը, ծախել է Արցախը․ էս ամենը սրիկայություն բնորոշելը կոմպլիմենտ է»․ Մենուա Սողոմոնյան
12803:06
«ՆԳՆ անչափելի հանձնարարականը ոչ մի ոստիկան չի կարողանալու կատարել»․ Արտակ Զաքարյան
15502:06
«Սա է լինելու շահի համար ծափ տվողների վերջին խոսքը շեֆին»․ Բորիս Մուրազի
16401:06