«ՆԳՆ անչափելի հանձնարարականը ոչ մի ոստիկան չի կարողանալու կատարել»․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը. ««Ակտիվացնել թշնամական հարաբերությունների մեջ գտնվող անձանց հետ աշխատանքները՝ կանխելով հնարավոր զարգացումները»:
Չզարմանա՛ք, սա ոչ թե ավատատիրական կարգերով առաջնորդվող, հին գյուղի քյոխվայի նահապետական առաքելություն է, այլ հատված է՝ ՀՀ ՆԳՆ-ից, ոստիկանության ստորաբաժանումներին տված հանձնարարականից:
Փաստորեն, ՀՀ ոստիկանությունը պետք է կարողանա ճշգրիտ որոշել, թե միմյանց նկատմամբ թշնամական հարաբերություն ունեցող որքան մարդ կա երկրում, ու դեռ պարզ չէ, թե ի՞նչ իրավական մեխանիզմով պետք է վերահսկի այդ հարաբերությունների ընթացքն, ու վերջիններիս հետ ակտիվ աշխատանքներ տանի՝ հաշտեցնելու (թշնամանքը վերացնելու կամ մեղմելու) համար:
Եթե հաշվի առնենք հասարակությանը հոգեբանական լարվածության ու տարատեսակ սթրեսների ենթարկող տեղեկատվական-հակաքարոզչական հոսքերը, շատերի մոտ՝ միմյանց նկատմամբ հարգանքի ու հոգատարության բացակայությունը, վերջին տարիներին սոցցանցերով ակտիվորեն տարածվող թշնամանքը, տարբեր մարդկանց նկատմամբ զրպարտանքները, հրապարակային վիրավորանքները, բարի համբավի, պատվի ու արժանապատվության ոտնահարումները, հանրային պառակտումներն ու դրանցում ՔՊ-ականների ունեցած խոշոր մասնաբաժինը՝ ապա կարող ենք արձանագրել, որ ՆԳՆ այս անչափելի ու ֆորմալ հանձնարարականը, ոչ մի ոստիկան օբյեկտիվորեն չի կարողանալու կատարել»:

«Կործանել է բանակցային պրոցեսը, ծախել է Արցախը․ էս ամենը սրիկայություն բնորոշելը կոմպլիմենտ է»․ Մենուա Սողոմոնյան
1503:06
«ՆԳՆ անչափելի հանձնարարականը ոչ մի ոստիկան չի կարողանալու կատարել»․ Արտակ Զաքարյան
6502:06
«Սա է լինելու շահի համար ծափ տվողների վերջին խոսքը շեֆին»․ Բորիս Մուրազի
8601:06
«Դուք հայ մարդկանց արյան մեջ եք թաթախված․ «սրիկայաբար»-ը մեղմ բնորոշում է»․ Նարինե Կիրակոսյան
8700:48
«Խնդիրը ոչ թե Եկեղեցու բարենորոգումն է, այլ Եկեղեցին հնազանդեցնելը»․ Վարդան Հարությունյան
7800:36
««Եկեք լինենք բարեկիրթ» առաջարկը կարող է վերածվել թակարդի»․ Արփինե Հովհաննիսյան
8300:00
«Գողական զոն չի, որ մեկն ասող լինի, մյուսներն էլ ենթարկվեն այդ «պանյատա»-ներին»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
85Երեկ, 23:30
«ԱՄՆ-ն կենտրոնանում է Կուբայի դեմ պատժամիջոցների վրա՝ երկրորդ պլան մղելով ուժի կիրառման տարբերակը». #Bloomberg
134Երեկ, 23:06