Բերդի պետը գողականներին համբուրելով է բարևում․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Նիկոլ Փաշինյանը, չնայած իշխանության գալուց հետո բոլոր պատեհ առիթներով թմբկահարում է քրեական ենթամշակույթի դեմ պայքարի մասին, սակայն քրեակատարողական հիմնարկներն ավելի ու ավելի խորն են թաղվում այդ «մշակույթի» մեջ:
Մեզ պատմեցին, որ «Արմավիր» ՔԿՀ պետ Գարիկ Ծատուրյանն ու տեղակալ Իշխան Հակոբջանյանը ջերմ հարաբերություններ ունեն «գողականների» հետ։ Երբ պաշտոնյաները մտնում են «զոն», ողջագուրվում ու անգամ պաչիկով են բարևում ՔԿՀ-ի 3-րդ մասնաշենքում իրենց պատիժը կրող, քրեական ենթամշակույթի հայտնի դեմքերից մեկի՝ Արթուր Ասատրյանի՝ Նորագավիթցի Ծուռի հետ։
Տեղեկություններ կան, որ ՔԿԾ պետ Ծովինար Թադևոսյանի եղբայրն էլ ջերմ հարաբերություններ ունի Նվեր Կիրակոսյանի՝ Նորագյուղցի Նվերիկի ու մեկ այլ «ավտարիտետի»՝ Սևոյի հետ։ Վերջիններիս միջոցով Թադևոսյանի եղբայրը փորձում է օգնել քրոջը՝ կառավարելու բանտերը»։

«Ռեժիմն իր առաջ խնդիր է դրել՝ լռեցնել բոլոր նրանց, ովքեր կհիշեցնեն իր հրեշավոր էությունը»․ Տիգրան Աբրահամյան
2409:42
«Ուժեղ Հայաստան»-ում Էդգար Ղազարյանի հետ լուրջ քննարկում է եղել․ «Ժողովուրդ»
3409:30
Բերդի պետը գողականներին համբուրելով է բարևում․ «Հրապարակ»
3409:24
Բանակում գողությունների համար ո՞վ պետք է պատասխան տա․ «Հրապարակ»
3509:18
«Իսրայելը զարմացած է Իրանի հրթիռային ներուժի վերականգնման արագությունից». #JPost
10809:07
«Կործանել է բանակցային պրոցեսը, ծախել է Արցախը․ էս ամենը սրիկայություն բնորոշելը կոմպլիմենտ է»․ Մենուա Սողոմոնյան
12803:06
«ՆԳՆ անչափելի հանձնարարականը ոչ մի ոստիկան չի կարողանալու կատարել»․ Արտակ Զաքարյան
15502:06
«Սա է լինելու շահի համար ծափ տվողների վերջին խոսքը շեֆին»․ Բորիս Մուրազի
16401:06