«Այս երկու պատասխանատուներից ո՞վ է խաբում հանրությանը»․ Վահագն Սարոյան

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Կառավարությունում մարդ կա՞, որ հասկանում է, թե ինչ են խոսում հատկապես ֆինանսատնտեսական բլոկի պատասխանատուները:
Ուրեմն, Ֆինանսների նախարարը 2024թ. հոկտեմբերի 28-ին հայտարարում է, որ Հայաստանի արտաքին պետական պարտքը կազմում է 12,5 միլիարդ դոլար, ավելին՝ բյուջեի 5,5 տոկոս պակասուրդի պատճառով կավելանա 2024թ-ի համեմատ, այսինքն՝ 2025թ-ին 12,5 միլիարդից էլ կաճի ՀՀ արտաքին պարտքը: Ուշադրություն՝ 12,5 միլիարդից մեծ թիվ ա լինելու:
Իսկ այսօր էկոնոմիկայի նախարարն էլ իր հերթին հայտարարում է, որ պետական պարտքը 5 միլիարդ 962 միլիոն դոլար է և հավելում է, որ «ովքեր ասում են 12 միլիարդ, կա՛մ տեղեկացված չեն, կա՛մ մանիպուլյացիայի են ենթարկում, որպեսզի քաղաքական դիվիդենտներ շահեն»:
Այլ կերպ ասած՝ էկոնոմիկայի նախարարը «քուանշում» է ֆինանսների նախարարին: Հիմա այս երկու պատասխանատուներից ո՞վ է խաբում հանրությանը, ո՞վ է լկտի սուտ տարածում հարկ վճարող «հերոսներին», ո՞վ է հիմարացնում ՀՀ հպարտ քաղաքացիներին:
Սա արդեն ծիծաղելի չէ, սա սարսափելի է:
Միգուցե պետական պարտքը ավելի շատ է, քան ներկայացվում է, օրինակ՝ 12,5 միլիարդին ավելանալու է ևս 5 միլիարդ 962 միլիոն, այսպես մոլորեցնում են, որպեսզի շեղեն իրական կատաստրոֆայից:
Եվս մեկ հավելում, եթե էկոնոմիկայի կամ ֆինանսների նախարարն այդքան համարձակություն ունեն, թող մի հատ էլ լայվ նկարեն ու ազնվորեն ասեն, թե ինչքա՞ն է պետական պարտքի սպասարկումը ավելացել: Օրինակ՝ Հրանտ Բագրատյանն ասում է, որ եթե պետական պարտքը 2 անգամ է ավելացել, ապա սպասարկումը 11 անգամ:
Ֆինանսների նախարարի արձագանքին սպասելով»։

«Հրավիրում ենք մեր հայ գործընկերներին համագործակցել մեզ հետ». Օվերչուկ
10418:13
Բելառուսում արգելվել է «Երևան 2800» կոնյակի վաճառքը
38403.09.2026, 22:42
ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին.
38403.09.2026, 20:54
«Դա արդեն տնտեսական նախագիծ չէ, այլ տարածաշրջանային ուժերի դասավորության հարց»․ Արմեն Հովասափյան
42003.09.2026, 11:18
«Հայաստանը պետք է բարձրացնի երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկման հարցը»․ Վահան Բաբայան
43803.09.2026, 10:30
Նարեկ Նալբանդյանը դարձել է «Հրազդան ցեմենտի գործարան»-ի սեփականատերը (տեսանյութ)
34303.09.2026, 00:42
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացմանը
124902.09.2026, 15:55
Կասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ընկերությանը պատկանող լցակայանի գործունեությունը
43201.09.2026, 18:24