«ՔՊ-ի ԺՊ-ն խաբում է, թե Գյումրիում եթե ընտրվի ընդդիմադիր քաղաքապետ, Նիկոլը քաղաքի փողը չի տա»․ Ռուբեն Մխիթարյան
![]() 231 Ուրբաթ, 14 փետրվարի, 2025 թ., 21:24 Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը, ով առաջադրվել է որպես Գյումրու քաղաքապետի թեկնածու, ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ մանրամասներ հայտնելով, թե ինչ գործընթացներ են ընթացել ու ինչ խմորումներ են եղել՝ հանուն նրա, որ վարկանիշի կտրուկ անկում ունեցող ՔՊ-ն կարողանա իշխանություն ունենալ Գյումրիում։ «ՔՊ-ի ԺՊ-ն, այսինքն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը, շատ լավ հասկանալով, որ ՔՊ-ն Գյումրիում կատաստրոֆիկ ցածր վարկանիշ ունի, ավելի «խելացի» բան չի մտածել ժողովրդին մանիպուլացնելու համար, քան իր ավագանիներին թաղեթաղ ման տալը, որպեսզի սովորական, միամիտ ժողովրդին սրանք ասեն, իբրև, եթե Գյումրիում ընտրվի ընդդիմադիր քաղաքապետ, «Նիկոլը քաղաքի փողը չի տա», այսինքն իբրև՝ Նիկոլը քաղաքին հասնող դոտացիան՝ բյուջեով հատկացված, չի տալու․․․ Ժողովուրդ ջան, ձեզ խաբում են։ Հայաստանում կան բազմաթիվ քաղաքներ ու համայնքներ, որոնք ունեն ընդդիմադիր քաղաքապետեր ու համայնքապետեր։ Օրինակ՝ Մասիսի, Կապանի, Գորիսի, Աբովյանի, Ապարանի քաղաքապետը, ու այդ քաղաքները բյուջեով նախատեսված գումարները ստաբիլ ստանում են, որովհետև այդ փողը Նիկոլն իր հոր տնից չի բերել, դա մեր բոլորի հարկերից գոյացած գումարն է, ու Նիկոլը չի կարող այդ փողը չտալ։ Եթե Նիկոլը կարող է ինչ-որ բան չտալ, ուրեմն թող թուրքին հող չտա»,- ընդգծել է Մխիթարյանը՝ գյումրեցիներին հորդորելով չհավատալ կեղծիքներին։ Աղբյուրը` Ռուբեն Մխիթարյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
